Կորեական աղցան. Արագ և հագեցնող ուտեստ

Կորեական աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Եթե հյուրերի հանկարծակի ժամանման խնդիր կա, ապա այս Կորեական աղցանը հարմար է արագ պատրաստելու համար։ Արագ պատրաստվող Ճաշատեսակը պետք է լինի ունիվերսալ՝ բոլորին գոհացնելու համար։

Նմանատիպ տարբերակ է աղցանը, չնայած ոչ բոլոր տեսակի աղցաններն են արագ պատրաստվում։ Եկեք խոսենք ամենապարզ և բառացիորեն ակնթարթային աղցանների բաղադրատոմսերից մեկի մասին:

Կորեական աղցան

Կորեական աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Մայոնեզ 2 ճաշի գդալ

_Կորեական գազար 150 գր

_Հալած պանիր 1 հատ

_Ծովախեցգետնի ձողիկներ 200 գր

_Ձու  2 հատ

Կորեական աղցան

Կորեական աղցան. Պատրաստման եղանակը

_Նախ պետք է եփել ձվերը։

_Խեցգետնի ձողիկները բաժանել մանրաթելերի, սա պարտադիր է, պետք չէ կտրատել:

_Մաքուր տարայի մեջ լցնել մանրացված ձողիկները։

_Ձվերը քերել միջին կամ մանր քերիչով և ավելացնել ծովախեցգետնի ձողիկների վրա։

_Պանիրը նույնպես մանր քերիչով քերել։

_Խորհուրդ ենք տալիս պահել պանիրը սառնարանում, այդպես, պանիրն ավելի հարմար է քերել:

_Լցնել կորեական գազարը բաղադրիչների ամանի մեջ, ավելացնել մայոնեզը և խառնել։

Կորեական աղցան

Արդյունքում ունենք համեղ ու շատ պարզ աղցան, որը պատրաստվում է 5 րոպեում։ Ցանկության դեպքում կարելի է աղ և պղպեղ ավելացնել, բայց նկատի ունեցեք, որ կորեական գազարն արդեն աղի համ կհաղորդի։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կորեական աղցան գազարով և դդմիկով

Խնդրում ենք Գնահատեք