Կորեական գազար. Համեղ կծու աղցան տոնական սեղանի համար

Կորեական գազար ԱՂՑԱՆՆԵՐ

Կորեական գազարն այն կծու աղցանն է, որը սիրում են շատ գուրմաններ:

Կորեական գազար

Կորեական գազար. Անհրաժեշտ բաղադրիչները

_Գազար 1 կգ

_Աղ 1 թեյի գդալ

_Շաքարավազ 3 ճաշի գդալ

_Քացախ 2 ճաշի գդալ

_Կտրատած համեմ 1 ճաշի գդալ

_Սև պղպեղ 0,5 թեյի գդալ

_Կարմիր պղպեղ մի պտղունց

_Սխտոր 5-6 պճեղ

_Բուսական յուղ 100 — 150 գր

Կորեական գազար

Կորեական գազար. Պատրաստման եղանակը

_Վերցնել այնքան բուսական յուղ, որքան անհրաժեշտ է, որպեսզի լավ ներծծվի գազարը։

_Կորեական գազարի քերիչով քերել գազարը և խառնել բոլոր համեմունքների հետ։

_Ձեռքերով տրորել գազարը, որ հյութ տա։

_Սխտորն անցկացնել ճզմիչով և խառնել գազարի հետ։

_Բուսական յուղը հասցնել եռման աստիճանի և քացախի հետ միասին լցնել գազարի վրա, զանգվածը գդալով արագ խառնել և տրորել։

_15 — 20 րոպե հետո գազարը կարելի է ուտել, բայց ավելի լավ է տեղափոխել բանկայի մեջ և լավ սեղմել, փակել կափարիչով և մեկ օրով դնել սառնարանը։

Այդ ընթացքում գազարը շատ լավ հագենում է համեմունքներով, ձեթով ու քացախով և ձեռք է բերում ավելի վառ համ ու բույր, քան պատրաստելուց անմիջապես հետո։

Կորեական գազար

Կարելի է նաև ավելի շատ սխտոր վերցնել և հնարավորինս հյութեղ գազար ընտրել, այդպես աղցանը հյութալի կլինի և համեմունքները լավ կարտահատվեն:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կորեական աղցան գազարով և դդմիկով

Խնդրում ենք Գնահատեք