Կորեական լոլիկ. Շատ համեղ սառը նախուտեստ

Կորեական լոլիկ ԱՂՑԱՆՆԵՐ

Առաջարկում ենք պատրաստել աղցան Կորեական լոլիկ. Կծու, հյութալի և համեղ լոլիկ հատուկ մարինադի մեջ։

Կորեական լոլիկ

Կորեական լոլիկ. Հարկավոր են հետևյալ բաղադրիչները

— լոլիկ 2 կգ

— բուլղարական պղպեղ 2 հատ

— կծու պղպեղ 2 հատ

— սխտոր 2 գլուխ

— կանաչի ըստ ճաշակի

— քացախ 9% 100 մլ

— հոտազերծված բուսական յուղ 100 մլ

— աղ 50 գ

— շաքարավազ 100 գ

Կորեական լոլիկ

Կորեական լոլիկ. Պատրաստման եղանակը

_ Օգտագործելով մսաղաց կամ բլենդեր լցոնի համար մանրացնել քաղցր պղպեղը, կծու պղպեղը, սխտորը։ Պղպեղը պետք է նախապես մաքրել սերմերից և ցողուններից։

_ Կանաչիները վերցնել առատ ու բազմազան: Դրանք մանր կտրատել և խառնել բուսական խյուսի հետ, ավելացնել աղ, շաքարավազ, բուսայուղ և քացախ։ Խառնել այս սոուսը։

_ Լոլիկը ընտրեք պինդ սորտերի և ոչ մեծ չափերի:

_ Լվանալ դրանք, հեռացնել պոչերը և 2 մասի կտրել։

_ Թթվեցման համար պետք կլինի երեք լիտրանոց բանկա։

_ Ներքևում լցնել մի քիչ սոուս և դնել լոլիկի շերտ, լցնել սոուս, նորից լոլիկի շերտ և այսպես մինչև վերջ։

_ Կափարիչով փակել, թափահարել և շրջել բանկան կափարիչի վրա, դնել ափսեի մեջ և 12 ժամով դնում սառնարանը։

Կորեական լոլիկ

Առավոտյան դուք արդեն կարող եք ուտել լոլիկը, որը գտնվում է վերևում, իսկ ներքևում գտնվողները հետագայում կմարինացվեն:

Հուշում․ նման կերպ պատրաստվող լոլիկը պահվում է սառնարանում մոտ մեկ շաբաթ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կորեական աղցան

Խնդրում ենք Գնահատեք