Համեղ կորեական լոլիկը, զարմանալիորեն համեղ սառը նախուտեստ է։ Այս բաղադրատոմսի շնորհիվ լոլիկը շատ համեղ է ստացվում, չափավոր կծու, հաճելի աղի և նուրբ թթվայնությամբ։
Հիանալի համ ունի և անչափ բուրավետ է: Այս ուտեստը երկար կհիշեն համտեսողները։

Կորեական լոլիկ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Լոլիկ 2 կգ
Սոուսի համար
_Քացախ 9% 100 մլ
_Արևածաղկի ձեթ 100 մլ
_Աղ 50 գր
_Շաքարավազ 100 գր
_Բուլղարական պղպեղ 2 հատ
_Կծու պղպեղ 2 հատ
_Սխտոր 2 պճեղ
_Մաղադանոս և սամիթ՝ ըստ ճաշակի

Կորեական լոլիկ. Պատրաստման եղանակը
Պատրաստել սոուսը՝ դրա համար բուլղարական, կծու պղպեղը և սխտորը անցկացնել մանր ցանցով մսաղացով։
_Կանաչին մանր կտրատել, խառնել նախապես պատրաստված զանգվածին։
_Այնուհետև այնտեղ լցնել աղը, շաքարավազը, քացախը և արևածաղկի ձեթը: Ամեն ինչ մանրակրկիտ խառնել:
_Այժմ պատրաստել լոլիկը՝ յուրաքանչյուր լոլիկ կտրել 2 մասի։
_Վերցնել երեք լիտրանոց բանկա, ներքևում մի քիչ սոուս լցնել, հետո լոլիկի շերտ դնել, այդպես անել մինչև տարայի լցվելը։
_Այնուհետև կափարիչով ամուր փակել, մի փոքր թափահարել, ապա գլխիվայր դնել ափսեի վրա և այդպես թողնել: 12 ժամով դնել սառնարանում։

Կորեական ոճով համեղ լոլիկները պատրաստ են։ Պահել սառնարանում մեկ շաբաթ, բայց այնքան համեղ են, բուրավետ, հյութալի, նույնիսկ մեկ շաբաթ չեն հերիքում, շատ ավելի շուտ են վերջանում։
Բարի ախորժակ:







