Կորեական ճակնդեղ. Այս զարմանալի համով նախուտեստն անտարբեր չի թողնի ձեզ

Կորեական ճակնդեղ ԱՂՑԱՆՆԵՐ

Կորեական ճակնդեղ. Այս զարմանալի համով նախուտեստն անտարբեր չի թողնի ձեզ

Այս բանջարեղենով աղցանը շատ հեշտ է պատրաստվում, իսկ համը՝ ֆանտաստիկ է: Սա զարմանալի նախուտեստ է, որի պատրաստման համար շատ գումար չեք ծախսի:

Պարզ և առողջ աղցանը լավ հավելում կլինի ցանկացած կողմնակի ուտեստի համար: Իմ ընտանիքում բոլորը սիրում են ճակնդեղով այս համեղությունը: Եվ ամենակարևորը, բոլոր բաղադրիչները միանգամայն բնական են: Փորձեք, սա հաստատ ձեզ դուր կգա:

Կորեական ճակնդեղ

Կորեական ճակնդեղ. Անհրաժեշտ բաղադրիչներ

  • 4 պճեղ սխտոր
  • 1 թեյի գդալ համեմի սերմեր
  • չորացրած չիլի դանակի ծայրով
  • աղացած սև պղպեղ
  • 1 հատ բազուկ
  • 2 հատ թարմ վարունգ
  • 1 հատ բուլղարական պղպեղ
  • 50 մլ բուսական յուղ
  • 1 ճաշի գդալ բալզամիկ (խնձորի կամ գինու) քացախ
  • 2 թեյի գդալ քնջութի սերմեր
  • 1 թեյի գդալ շաքար
  • աղ` ըստ ճաշակի

Կորեական ճակնդեղ

Կորեական ճակնդեղ. Քայլ առ քայլ պատրաստման եղանակը

  1. Այս աղցանը պատրաստելու համար անհրաժեշտ է լավ լվանալ բոլոր բանջարեղենները: Լվացված բանջարեղենը չորացրեք խոհանոցային սրբիչներով:
  2. Նախապատրաստած բանջարեղենը կտրել շատ բարակ շերտերով:
  3. Բուսական յուղը լավ տաքացնել, սխտորը մանր կտրատել:
  4. Լցնել նախապես շերտերով կտրատած բանջարեղենը խորը ամանի մեջ: Ավելացնել սխտոր և համեմ, քացախ, աղ, շաքարավազ, պղպեղ:
  5. Աղցանի վրա լցնել տաք բուսական յուղը, լավ խառնել:
  6. Թողնել ճակնդեղով աղցանը կես ժամով, որպեսզի այն լավ ներծծվի:
  7. Մատուցելուց առաջ, ցանկության դեպքում, աղցանի վրա շաղ տալ քնջութի սերմեր:

Կորեական ճակնդեղ

Սա համեղ է, փորձեք!

Կորեական ճակնդեղը պատրաստ է:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Կորեական աղցան

Խնդրում ենք Գնահատեք