Կորեական սմբուկ. Իմ փորձած բազում բաղադրատոմսերից սա լավագույնն է
Այս բաղադրատոմսը կօգնի ձեզ գազարով համեղ սմբուկ պատրաստել: Աղցանը կլինի կծու, պարզապես անփոխարինելի՝ նման նախուտեստներ սիրողների համար:

Կորեական սմբուկ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Սմբուկ 1 կգ
_Գազար 250 գր
_Սոխ 150 գր
_Սխտոր 40 գր
_Բուսական յուղ 80 մլ
_Աղ 1 ճաշի գդալ
_Շաքարավազ 1,5 ճաշի գդալ
_Պղպեղ 0,5 թեյի գդալ
_Չոր աջիկա 0,5 թեյի գդալ
_Համեմի սերմ 2 թեյի գդալ
_Քացախ 9% 30 մլ

Կորեական սմբուկ. Պատրաստման եղանակը
_Եթե սմբուկները դառն են, ապա դրանք կտրատելուց հետո աղ անել և 15 րոպե թողնել սառը ջրի մեջ, այնուհետև դատարկել, լվանալ սառը ջրով և թողնել չորանա:
_Սմբուկները կարող եք մի քանի րոպե եփել աղ արած ջրի մեջ:
_Քերել գազարը կորեական գազարի համար քերիչով, կտրատել սոխը բարակ կիսաօղակներով և մանրացնել սխտորը:
_Խառնել սմբուկները, սոխը, գազարը և սխտորը:
_Տաքացնել բուսական յուղը և դրան ավելացնել բոլոր համեմունքները, որպեսզի նրանք լիովին արտահայտեն իրենց բույրերը:
_Բանջարեղենի և սխտորի վրա լցնել համեմունքներով տաք յուղը, ավելացնել աղ, շաքար, լցնել քացախը և խառնել:
_Թողնել աղցանը մարինացվի ամբողջ գիշեր սառնարանում:
_Աղցանը սեղմելով լցնել մաքուր բանկաների մեջ և ծածկել կափարիչներով:
_Բանկաները կաթսայի մեջ դնել սրբիչի վրա, լցնել տաք ջուր:
_Ջուրը եռալուց հետո ստերիլիզացնել 20 րոպե, փակել կափարիչները և շրջել:
_Փաթաթել բանկաները ծածկոցով և թողնել մինչև դրանք սառչեն:
_Պահել աղցանը նկուղում կամ պահարանում:

Նախուտեստը պարզապես զարմանալի կլինի:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Իմամ բայալդի







