Կորկոտ. Այս ուտեստը հայկական ավանդական կերակուր է, որը խորհրդանշում է առատություն, հավերժություն: Հնուց ի վեր այս ուտեստը մատուցվել է որպես ծիսական կերակուր, որպես կյանքի վերածննդի խորհրդանիշ:
Այն տարբեր տարածաշրջաններում տարբեր կերպ է պատրաստվում՝ մսով, առաց մսի: ՄԻսը կարող է օգտագործվել և ոչխարի միս, և խոզի, և հավի: Կարևորն է, որ այն լինի յուղոտ ու նուրբ: Առաջարկւմ ենք, որպես տարեփոխման խորհրդանիշ պատրաստել հայկական խոհանոցի համեղ ուտեստներից մեկը, այն նաև շատ հագեցնող է և սննդարար: Հնում կերակուրը դրել են մարած, բայց տաք թոնրի մեջ, որ այդպես այն ավելի համաչափ է եփվել և ունեցել է չքնաղ,նուրբ համ:

Քանի որ այժմ թոնիր ոչ բոլորն ունեն, առաջարկում ենք այն պատրաստել սովորական խոհանոցի պայմաններում, այս տարբերակով նույնպես շատ համեղ է ստացվում: Ի դեպ, կարող եք կորկոտն առանց մսի պատրաստել, նույն եղանակով:

Կորկոտ. Անհրաժեշտ բաղադրիչներ
_500 գր յուղոտ միս՝ խոզի կամ թռչնամիս
_300 գր մանրացված ցորեն կամ գարի
_Ջուր
_Աղ
_Բուսական յուղ ըստ ճաշակի

Կորկոտ. Պատրաստման եղանակը
_Յուղոտ միսը կտրատել ու շարել խոր չուգունե կճուճի, կամ հաստ պատերով կաթսայի մեջ, հաշվի առեք, որ ներքևի շերտում գերադասելի է դնել մսի ամենայուղոտ կտորները, ըստ համի աղ անել, համեմել սև կամ կարմիր պղպեղով, վրան մեկ շերտ լցնել մանրացված ձավար:
_Այդ շերտի վրա կրկին միս են շարում և այդպես նույն գործողությունը կատարում են այնքան, մինչև որ կաթսան լցվի և բաղադրիչները վերջանան:
_Ջուրը լցնել այնքան, որ մթերքից երկու մատ բարձր լինի: Դնել մարմանդ կրակին ու եփել:
Արագ եփելու համար կարող եք ձավարը նախապես թրջել, տեսականորեն պետք է կերակուրն ամբողջ գիշեր մարմանդ եփվի, այնպես, որ դառնա դոնդողի պես փափուկ: Կարելի է օրվա ընթացքում եփել, եթե ձավարը նախապես թրջված է, կերակուրը պատրաստվում է մոտ 2 ժամում:
Եթե ջուրը գոլորշիացել է, բայց ձավարը դեռ լավ չի եփվել, հանգիստ կարելի է ավելացնել եռացած ջուր, բայց չմոռանաք աղի մասին, եթե հարկ լինի՝ ավելացրեք: Կարելի է կարագ կամ բուսական յուղ ավելացնել, եթե միսը շատ յուղոտ չէ: Յուղից այլ շիլայի համը չի փչանա)

Մատուցելիս ըստ ճաշակի կարելի է վրան լցնել առատ յուղով սոխեռած, կամ ուղղակի կարագի կտոր դնել: Սովորաբար կորկոտի հետ մատուցում են կաղամբի, ճակնդեղի, ճավերի թթու:
Կորկոտը պատրաստ է:
Բարի ախորժակ և թող բարիք բերի այս տարին ձեզ:
Տեսանյութ
Պասուց տոլմա պատրաստելու եղանակը







