Ասիական այս հագեցնող աղցանը մատչելի և սովորական մթերքներով՝ դուր կգա բացարձակապես բոլորին։
Հատկապես տղամարդիկ հիացած կլինեն նրա համով, աղցանին կհամապատասխանի բացարձակապես ցանկացած կողմնակի ճաշատեսակ։ Մի քիչ ժամանակ և հիանալի ընթրիքը պատրաստ է։

Հագեցնող աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
_Հորթի միս 1 / 2 կգ. 500 գր
_Սոխ 1 հատ
_Գազար 2 հատ
_Սխտոր 2-3 պճեղ
_Մարինացված վարունգ 3 հատ
_Չիլի կետչուպ 2 ճաշի գդալ
_Արևածաղկի ձեթ
_Պղպեղ և աղ՝ ըստ ճաշակի
Մարինադ սոխի համար
_Շաքարավազ 1 ճաշի գդալ
_Աղ 1 թեյի գդալ
_Քացախ 9% 2 ճաշի գդալ
_Սառը ջուր


Հագեցնող աղցան. Պատրաստման եղանակը
_Սոխը մարինացնել՝ դրա համար այն կիսաօղակներով կտրատել, ավելացնել շաքարավազը, աղը, լցնել քացախը և սառը ջուրը։ Թողնել 10-15 րոպե։
_Գազարը քերել կորեական ոճով, ապա թեթև տապակել արևածաղկի ձեթի մեջ։ Աղ և պղպեղ անել։
_Ավելացնել ճզմած սխտորը։
_Այնուհետև նախապես խաշած հորթի միսը շերտերով կտրատել, նաև թթու վարունգը շերտերով կտրատել։
_Վերցնել խորը տարա և դրա մեջ լցնել պատրաստի բոլոր բաղադրիչները։
_Ավելացնել չիլի կետչուպը և ամեն ինչ լավ խառնել:

Աղցանը պատրաստ է։ Ստացվում է կծու և աներևակայելի համեղ:
Հաճույքով պատրաստեք, դուր կգա բոլորին։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Աղցան Գնչուհի հորթի մսով







