Բարև բոլորին, այսօր ունենք համեղ և պարզ 4 բաղադրիչից պատրաստվող հագեցնող աղցան։
Ես միշտ սիրում եմ աղցան մատուցել որպես կողմնակի ճաշատեսակ և երբեմն դրանով կարելի է պարզապես ճաշել: Համեղ և պարզ է, պատրաստեք մեզ հետ։

Հագեցնող աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
_ Ձու 3-4 հատ
_Պահածոյացված արքայախնձորի 3 օղակ
_Հալած պանիր 1 հատ
_ Մարինացված շամպինիոն 150-200 գրամ
_Մայոնեզ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը
_Ձվերը եփել և կտրատել խորանարդներով։
_Արքայախնձորի օղակները կտրատել խորանարդներով։
_Հալած պանիրը նույնպես խորանարդներով կտրատել։
_Ավելացնել թթու սունկ, եթե շատ մեծ են, պետք կլինի կտրատել։
_Թեթև համեմեք մայոնեզով, շատ պետք չէ, աղցանն արդեն իսկ հյութալի է ստացվում և կարելի է մատուցել։

Ահա համեղ և պարզ աղցան, որը կպատրատեք մի քան րոպեում:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Լոբով աղցան







