Պարզ, բայց շատ ախորժելի և համեղ Հագեցնող աղցանի բաղադրատոմսը խոզապուխտով կամ ապխտած երշիկով, թարմ բանջարեղենով։
Պարզապես փորձեք այն ընթրիքի համար:

Հագեցնող աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
_Խոզապուխտ կամ ապխտած երշիկ 200 գր
_Քաղցր պղպեղ 1 հատ
_Լոլիկ 2 հատ
_Վարունգ 2 հատ
_Խաշած ձու 3 հատ
_Պանիր 150 գր
_Կանաչի, աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
_Մայոնեզ՝ ըստ ճաշակի

Հագեցնող աղցան. Պատրաստման եղանակը
_Վարունգը, քաղցր պղպեղը կտրատել խորանարդներով։
_Սկզբում լոլիկը կիսով չափ կտրատել։
_Եթե ձեր լոլիկը շատ հյութալի է, ապա թեյի գդալով հեռացրեք միջուկը, ապա բանջարեղենը խորանարդներով կտրատել։
_Խոզապուխտը կամ ապխտած երշիկը կտրատել խորանարդներով։
_Աղցանի համար կարելի է օգտագործել խաշած հավի միս, կիսաապխտած երշիկ, տապակած խոզի միս և այլն։
_Սամիթն ու մաղադանոսը մանր կտրատել։
_Ձվերը եփել և սառլելուց հետո նույնպես կտրատել խորանարդներով։
_Բանջարեղենն ու կանաչիները խառնել, ավելացնել խոզապուխտը և աղցանը հագեցնել մայոնեզով ըստ ճաշակի:
_Համտեսեք, անհրաժեշտության դեպքում, աղ ու պղպեղ ավելացրեք։

Ավելի լավ է աղցանը պատրաստել սառեցված բաղադրիչներով, որպեսզի չդնեք սառնարանը և սպասեք։
Մթերքների նման համադրությունը, ինչպես այս աղցանում է՝ ամենապարզն է, բայց տալիս է շատ ներդաշնակ և օրիգինալ համ։ Աղցանը հիանալի համադրվում է մսային ուտեստների, ձկան և տարբեր կողմնակի ուտեստների հետ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Հավի կրծքամսով աղցան







