Հագեցնող աղցան լիարժեք ընթրիքի համար. Այնքան համեղ է, որ կարելի է ամեն օր պատրաստել

հագեցնող աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Համեղ և հագեցնող աղցան մատուցելը յուրքանչյուր տանտիրուհու այսպես ասած սրբազան պարտքն է) Դրանք ներառված են յուրաքանչյուր մարդու սննդակարգում։

Թվում է, թե ցանկացած աղցան կարելի է ինքնուրույն հորինել ու պատրաստել։ Բայց միշտ չէ, որ մթերքները կարող են իդեալականորեն համադրվել միմյանց հետ:

Իզուր մթերքներ չվատնելու համար օգտագործեք պատրաստի բաղադրատոմսեր թեթև և հագեցնող աղցաններ պատրաստելու համար։

հագեցնող աղցան

Հագեցնող աղցան. Բաղադրիչները

_ հավի կրծքամիս — 400 գ

_ մայոնեզ — 2 ճաշի գդալ

_ հավի ձու — 3 հատ

_ աղ — մի պտղունց

_ թթու վարունգ — 3 հատ

_ սխտոր — 1 պճեղ

_ պահածոյացված կարմիր լոբի — 400 գ

_ սամիթ — 1 փունջ

հագեցնող աղցան

Հագեցնող աղցան. Պատրաստման եղանակը

_ Հավի կրծքամիսը եփել 50 րոպե, միսը պատրաստ լինելուց 10 րոպե առաջ, անհրաժեշտ է նաև ձվերը եփել՝ պինդ խաշեք։

_ Կրծքամիսը մանր կտրատել, ձվերը մանր խորանարդիկներով կտրել։ Վարունգը նույն կերպ կտրատել խորանարդներով կամ կլոր օղակներով։

_ Սամիթը մանր կտրատել, քերիչով անցկացնել սխտորի պճեղը։ Բոլոր մանրացված բաղադրիչները խառնել ընդհանուր տարայի մեջ։

_ Լոբին ավելացնել ամանի մեջ, աղ անել աղցանն ու խառնել։

_ Որպես աղցանի սոուս, կարող եք օգտագործել և մայոնեզ, և թթվասերը՝ ըստ ճաշակի: Սոուսը ավելացնելուց հետո ամեն ինչ նորից խառնել։

հագեցնող աղցան

Այսպիսով, կարճ ժամանակում ստացվում է հագեցնող ու սննդարար աղցան։

Այն հիանալի տեսք կունենա տոնական սեղանի վրա կամ սովորական ընթրիքի ժամանակ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հավի կրծքամսով աղցան

Խնդրում ենք Գնահատեք