Հագեցնող աղցան. Անուշաբույր և միաժամանակ թեթև ուտեստ

ԱՂՑԱՆՆԵՐ

Այս հագեցնող աղցանը, համեղ, հյութալի, անուշաբույր է և շատ հեշտ պատրաստվող։

Այն պարզ է, բայց անչափ հիանալի համ ունի։ Բոլոր բաղադրիչները լավ են համադրվում միմյանց հետ և կատարյալ են:

Հագեցնող աղցան

Հագեցնող աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Քաղցր եգիպտացորեն 1 բանկա

_Պահածոյացված շամպինիոններ 1 բանկա

_Մարինացված վարունգ 2-3 հատ

_Կարմիր բուլղարական պղպեղ 1-2 հատ

_Սոխ 1 հատ

_Մայոնեզ՝ ըստ ճաշակի

Հագեցնող աղցան

Հագեցնող աղցան. Պատրաստման եղանակը

_Կարագի մեջ տապակել խորանարդներով կտրատած սոխը՝ մինչև ոսկե դարչնագույնը, կարագը պետք է լինի նվազագույն քանակի։

_Սոխը ոսկեգույն դառնալուց հետո դրա մեջ ավելացնել սունկը և տապակել ևս 5 րոպե։ Հետո թողնել ամբողջը սառչի։

_Կարմիր բուլղարական պղպեղը և վարունգը կտրատել խորանարդներով։

_Խառնել եգիպտացորենը տապակած սնկին և սոխին։

_Մատուցելուց անմիջապես առաջ համեմել մայոնեզով։

Հագեցնող աղցան

Աղցանը պատրաստ է։ Նուրբ, հյութալի՝ գերազանց համով և բույրով։ Այն կզարդարի ձեր տոնական սեղանը։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

7 Աղցան պահքի համար

Խնդրում ենք Գնահատեք