Աղացած մսով հագեցնող ապուր. Այս տաք կերակուրը բոլորին դուր կգա իր պարզությամբ և հարուստ համով

հագեցնող ապուր ԱՊՈՒՐՆԵՐ

Աղացած մսով հագեցնող ապուր կարող եք պատրաստել թեկուզ ամեն օր: Ապուրները հագեցնում են ու էներգիա տալիս ողջ օրվա համար:

Հին Չինաստանում ապուրները սկսել են եփել մեր դարաշրջանից առաջ: Նրանք եվրոպացիներից մի փոքր շուտ հորինել են հեղուկ ուտեստների համար հարմար ամանեղեն։

Այժմ հայտնի են բազմաթիվ տարբեր տեսակի ապուրներ՝ սառը և տաք, բանջարեղենային, մսով և ձկով։

Այսօր ուզում ենք խոսել աղացած մսով ապուր պատրաստելու եղանակի մասին։

հագեցնող ապուր

Աղացած մսով հագեցնող ապուր. Բաղադրիչները

_սոխ — 2 հատ

_մակարոնեղեն — 30 գ

_գազար — 1 հատ

_կարտոֆիլ — 3 հատ

_կարմիր պղպեղ — 1 թեյի գդալ

_ջուր — 2 լիտր

_աղացած սև պղպեղ — ½ թեյի գդալ

_աղ — 2 թեյի գդալ

_լոլիկ — 1 հատ

_կարմիր պղպեղ — 1 հատ

_սխտոր — 2 պճեղ

_աղացած միս — 400 գ

հագեցնող ապուր

Աղացած մսով հագեցնող ապուր. Պատրաստման եղանակը

_Սոխը պետք է կտրատել քառորդ օղակներով և տապակել կաթսայի մեջ՝ քիչ քանակությամբ բուսական յուղով։

_Քանի դեռ սոխը տապակվում է, գազարը կտրատել քառորդ մասերով, նույնպես լցնել թավայի մեջ։

_Մաքրած կարտոֆիլը կտրատել փոքր խորանարդիկներով, լցնել կաթսայի մեջ։

_Բանջարեղենի վրա լցնել ջուր, ավելացնել աղ (թեյի գդալ) և ծածկել կափարիչով։

_Ապուրը 20 րոպե եփել մարմանդ կրակի վրա։

_Այդ ընթացքում անհրաժեշտ է նույն կերպ կտրատել երկրորդ սոխը և տապակել թավայի մեջ մինչև փափկի:

_Կարմիր պղպեղը մաքրել, մանր խորանարդիկներով կտրատել և տապակի մեջ լցնել սոխի վրա։

_Աղացած միսը ճզմած սխտորի հետ լցնել սոխի ու պղպեղի վրա։

_Մինչ աղացած միսը տապակվում է, հեռացնել լոլիկի կեղևը և մանր կտրատել։

_Աղացած միսը տապակելուց հետո զանգվածի վրա լցնել լոլիկը, խառնել բաղադրիչները։

_Մսային միջուկին ավելացնել նաև աղ, աղացած սև պղպեղ և կարմիր պղպեղ։

_Պատրաստի զանգվածը լցնել ապուրի մեջ, խառնել։

_Մակարոնեղենը լցնել ապուրի մեջ, եփել կափարիչի տակ՝ չափավոր ջերմության վրա, 15 րոպե։

հագեցնող ապուր

Այս ապուրին կարելի է եփելուց հետո ավելացնել մանր կտրատած կանաչիները՝ մաղադանոսն ու սամիթը։

Սա շատ լավ ապուրի տարբերակ է, եթե տանը կա աղացած միս։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ավելուկով ապուր

Խնդրում ենք Գնահատեք