Հալած պանրով աղցան դասական տարբերակով այսօր քիչ մարդիկ են պատրաստում, քանի որ շատերը կոշտ պանիր գնելը համարում են փողի վատնում:

Հալած պանրով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
_Խաշած ձու 3 հատ
_Հալած պանիր 2 հատ
_Կոշտ պանիր 100 գր
_Մայոնեզ՝ ըստ ճաշակի
_Աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի
_Սխտոր՝ ըստ ճաշակի

Հալած պանրով աղցան. Պատրաստման եղանակը
_Եփել ձվերը, թողնել սառչի և քերել բոլոր մթերքները միջին քերիչով։
_Խառնել քերած պանրի հետ և համեմել մայոնեզով՝ ըստ ճաշակի։
_Աղցանն ավելի համեղ դարձնելու համար կարելի է վերցնել յուղալի մայոնեզ։

Աղցանի համար կարելի է վերցնել նաև կարագ, որը պետք է սառեցնել և քերել միջին քերիչով։
Կարող եք պատրաստել աղցանի երեք տարբերակ՝ կոշտ պանրով, սովորական պանրով և կարագով, և այն տարբերակը, որն առաջարկում ենք մենք՝ պարզապես հալած պանրով:
Որոշեք, թե որ տարբերակն է ավելի հարուստ համով և բույրով:
Խորհուրդ եմ տալիս ավելացնել շատ կտրատած սամիթ և օգտագործել աղցանը որպես միջուկ՝ սմբուկով կամ դդմիկով ռուլետների համար:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տոնական շքեղ աղցան







