Հալած տնական պանիր. Հագեցնող նրբահամ նախաճաշ

Հալած տնական պանիր ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Մեր առաջարկած բաղադրատոմսով հալած տնական պանիրը հենց այն բարձրորակ մթերքն է, որից չես կարող հրաժարվել։

Հալած տնական պանիր

Հալած տնական պանիր. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կաթնաշոռ 500 գր

_Բարձրորակ կարագ 60 գր

_Աղ 0,5 թեյի գդալ

_Սոդա 0,5 թեյի գդալ

_Ձու 1 հատ

_Սամիթ՝ ըստ ցանկության

Հալած տնական պանիր

Հալած տնական պանիր

Հալած տնական պանիր. Պատրաստման եղանակը

_Կաթնաշոռը բլենդերի օգնությամբ հարել մինչև հարթվի։

_Եթե չկա տնական կաթնաշոռ, ընտեք ամենայուղալին կամ պատրաստեք կաթնաշոռ խանութից գնված յուղալի կաթով:

_Կաթնաշոռը հալեցնելու համար ավելի արդյունավետ է չժանգոտվող սպասք վերցնել։

_Կաթնաշոռը լցնել կաթսայի մեջ և ավելացնել մնացած բաղադրիչները, բացի կարագից և սամիթից։

_Ամեն ինչ լավ խառնել։

_Կրակն իջեցնել նվազագույն չափի և անընդհատ խառնել զանգվածը։

_Մի քանի րոպե անց կաթնաշոռը սկսի հալվել՝ զանգվածը խառնելն ավելի հեշտ կլինի։

_Երբ զանգվածը մածուցիկ դառնա, ավելացնել կարագը և լավ խառնել, մինչև համասեռ լինի։

_Հասցնել եռման աստիճանի և անջատել կրակը։

_Այժմ կարելի է ավելացնել մանր կտրատած սամիթը, այլ կանաչիներ, կարելի է չորացրած կանաչիներ և համեմունքներ լցնել, բանջարեղենի կտորներ, սխտոր և ցանկացած հավելում ըստ ցանկության:

_Զանգվածը տեղափոխել տարայի մեջ, սառեցնել և դնել սառնարանը։

Հալած տնական պանիր

Պանրի պատրաստման գործընթացը տևում է ոչ ավելի, քան 10 րոպե, ամեն ինչ կախված է կաթնաշոռի ծավալից։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տնական մայոնեզ

Խնդրում ենք Գնահատեք