Մսով և սնկով, բանջարեղենով հաճելի աղցանն ամենապարզերից է, բայց ստացվում է շատ նուրբ և բուրավետ, ախորժելի և գեղեցիկ։

Հաճելի աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
_Միս 300 գր
_Սունկ 300 գր
_Սոխ 1 հատ
_Գազար 2 հատ
_Կարտոֆիլ 4 հատ
_Պանիր 150 գր
_Մայոնեզ՝ ըստ ճաշակի
Սոխը մարինացնելու համար
_Աղ 1 թեյի գդալ
_Շաքար 1 թեյի գդալ
_Քացախ 3 ճաշի գդալ
_Ջուր 4 ճաշի գդալ

Հաճելի աղցան. Պատրաստման եղանակ
_Աղցանը օղակաձև կազմել, որպեսզի ուտեստը գեղեցիկ ու կոկիկ ստացվի։ Յուրաքանչյուր շերտի վրա մայոնեզի ցանց անել։
_Առաջին շերտը մսի խորանարդիկներն են։
_Երկրորդ շերտը մանր կտրատված թթու սունկն է։
_Երրորդ շերտը մարինացված սոխն է։
_Չորրորդը խաշած կարտոֆիլն է՝ քերած միջին քերիչով։
_Հինգերորդը քերած գազարն է։
_Վերջին շերտը քերած պանիրն է
_Աղցանը ծածկել սննդային թաղանթով և դնել սառնարանը։

Աղցանի համը ստացվում է պարզապես շքեղ, բազմերանգ, իսկ ուտեստն ախորժելի ու հագեցնող։ Այն լավ համադրվում է այլ նախուտեստների հետ:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Նոր աղցան պարզ և արագ վիտամիններ







