Համեղ աղցան. Թեթև դյուրամարս ուտեստ

Համեղ աղցան. ԱՂՑԱՆՆԵՐ

Արագ պատրաստվող և շատ Համեղ աղցան առանց մայոնեզի, հարմար է ինչպես տոնական  սեղանին, այնպես էլ աշխատանքային օրերին։

Մատչելի բաղադրիչները տալիս են համի իրական ծիածան: Նման աղցանն արժանի է ամենաբարձր գովասանքի և կարիք չի լինի 5 րոպեից ավելի ծախսել պատրաստելու վրա։

Համեղ աղցան.

Համեղ աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Հավի կրծքամիս 1 հատ

_Միջին թարմ վարունգ 2 հատ

_Հում փոքր գազար 1 հատ

_Կանաչ սոխ մի քանի ճյուղ

_Խաշած ձու 4 հատ

Սոուսի համար

_Արևածաղկի ձեթ 3 ճաշի գդալ

_Մանանեխի սերմ 1 թեյի գդալ

_Աղ ըստ ճաշակի

_Դեղնուց

Համեղ աղցան.

Համեղ աղցան. Պատրաստման եղանակը

_Հավի միսը եփել և կտրատել մեծ կտորներով։

_Ձվերը խաշել և կտրատել խորանարդներով։

_Մի դեղնուցը մի կողմ դնել սոուսի համար։

_Վարունգը շերտերով կտրատել։

_Գազարը կարելի է քերել, կամ բանջարեղենի կտրիչով բարակ շերտերով կտրատել։

_Սոխը մանր կտրատել։

_Պատրաստել սոուսը՝ դեղնուցը խառնել մանանեխի հետ, ավելացնել աղը։

_Ավելացնել ձիթապտղի կամ արևածաղկի ձեթը և խառնել։

_Այժմ աղցանին ավելացնել սոուսը և ամեն ինչ լավ խառնել։

_Վերջ, առանց մայոնեզի համեղ աղցանը պատրաստ է։

Համեղ աղցան.

Պայծառ, հագեցնող և խրթխրթան աղցանը հիանալի կզարդարի ձեր սեղանը տարվա ցանկացած ժամանակ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Թարմ կաղամբով աղցան

Խնդրում ենք Գնահատեք