Համեղ աղցան. Մատչելի և հագեցնող աղցանը 2 րոպեում է պատրաստվում

Համեղ աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Համեղ աղցանն այնքան պարզ է, որ պատրաստելու համար պահանջվում է ընդամենը մի քանի րոպե։

Իհարկե, պայմանով, որ կան այդ մթերքները պահեստում:

Համեղ աղցան

Համեղ աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ձու 3 հատ

_Պահածոյացված ոլոռ 0.5 բանկա

_Գազար 1 հատ

_Սխտոր 3 պճեղ

_Մայոնեզ՝ ըստ ճաշակի

_Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

_Կանաչիներ՝ ըստ ճաշակի

Համեղ աղցան

Համեղ աղցան. Պատրաստման եղանակը

_Ձվերը եփել, թողնել սառչի և կտրատել խորանարդներով։

_Խառնել կանաչ ոլոռի, քերած գազարի, մանրացրած սխտորի և մանր կտրատած սամիթի հետ։

_Համեմել մայոնեզով, աղով և պղպեղով։

_Աղցանն ավելի կծու դարձնելու համար, գազարը քերել կորեական քերիչով, համեմել բոլոր համեմունքներով, որոնք անհրաժեշտ են կորեական գազարին։

_Ավելացնել սխտորը և լցնել տաք բուսայուղը, խառնել և թողնել, որ մի երկու ժամ մարինացվի սառնարանում։

_Կծու գազարով աղցանը կհամեմվի, կդառնա յուրահատուկ համեղ և հետաքրքիր։

Համեղ աղցան

Ցանկության դեպքում ավելացնել աղցանին և այլ մթերքներ, որոնք համադրվում են գազարի և կանաչ ոլոռի հետ: Օրինակ, սխտորը փոխարինել թթու սոխով և ճաշատեսակին ավելացնել՝ հալած կամ կոշտ պանրի խորանարդներ:

Աղցանը կարող է օգտագործվել որպես լավաշով ռուլետների միջուկ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կորեական աղցան գազարով ու դդմիկով

Խնդրում ենք Գնահատեք