Համեղ աղցան 5 րոպեում. Ոչ մի ավելորդ բան պետք չէ ընդամենը 4 պարզ մթերքներով կպատրաստեք

Համեղ աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Դուք հեշտությամբ կպատրաստեք այսպիսի համեղ աղցան, քանի որ ամենահամեղ ուտեստները միշտ ստացվում են ամենատարածված մթերքներից, որոնք յուրաքանչյուր տնային տնտեսուհի միշտ ունի իր խոհանոցում։

Իսկ նման բաղադրատոմսով պատրաստելու համար դուք հաստատ շատ ժամանակ չեք ծախսի։ Եթե ծոմի մեջ եք կարող եք պանիր չավելացնել, իսկ մայոնեզը վերցնել պասային:

Համեղ աղցան

Համեղ աղցան 5 րոպեում. Անհրաժեշտ բաղադրիչները

_ պահածոյացված կարմիր լոբի 1 բանկա

_ թարմ վարունգ 1 հատ

_ պանիր 50 գ

_ չորահաց 100 գ

_ սամիթ և ցանկացած կանաչի ըստ ճաշակի

_ սխտոր 1 պճեղ

_ մայոնեզ 2 ճաշի գդալ

_ բուսական յուղ 1 ճաշի գդալ

_ աղ, պղպեղ և համեմունքներ ըստ ճաշակի

Համեղ աղցան

Համեղ աղցան 5 րոպեում. Պատրաստման եղանակը

_ Չորահացը կարող եք օգտագործել ինչպես պատրաստի, այնպես էլ սեփական եռով պատրաստելով: Դրա համար սպիտակ հացը կտրատել փոքր խորանարդիկներով, վրան շաղ տալ համեմունքներ և անուշաբույր կանաչիներ, խառնել, ցողել բուսայուղով և թխել ջեռոցում մինչև ոսկե դարչնագույնն ու թողնել սառչի:

_ Խոշոր վարունգը կտրատել խորանարդիկներով, կանաչ սոխը, սամիթը և մաղադանոսը  մանր կտրատել։

_ Կոշտ պանիրը կտրատել խորանարդիկներով:

_ Պահածոյացված լոբին քամել հեղուկից, խառնել վարունգի, կանաչիների, սոխի ու պանրի հետ։

_ Խառնել մայոնեզը քերած սխտորի հետ և խառնել սոուսը աղցանին։

_ Աղցանը շրջանաձև փռել ափսեի վրա, իսկ մեջտեղում չորահաց լցնել։

Համեղ աղցան

Ահա այսպիսի հագեցնող և շատ ախորժելի աղցան կպատրաստեք:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Աղցան կարմիր լոբով

Խնդրում ենք Գնահատեք