Եթե դուք սիրում եք համեղ աղցաններ, ապա այս բաղադրատոմսը հաստատ ձեզ համար է։ Ահա մթերքների ամենափոքր հավաքածուն, բայց համն այնքան հետաքրքիր է, որ ամանորյա սեղանին անպայման կառաջարկեք ուտեստը ձեր հյուրերին։

Համեղ աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ծովախեցգետնի ձողիկներ 250 գր
_Ձու 2 հատ
_Հալած պանիր 1 հատ
_Կորեական գազար 100 գր
_Մայոնեզ՝ ըստ ճաշակի

Համեղ աղցան. Պատրաստման եղանակը
_Խեցգետնի ձողիկները կտրել խորանարդներով կամ բարակ շերտերով, ինչպես կորեական գազարը:
_Պանիրը և եփած ձվերը կտրատել խորանարդներով։
_Խեցգետնի ձողիկները, պանիրը, գազարը խառնել, համեմել մայոնեզով և մատուցել։
_Բայց որպեսզի աղցանի համն ավելի վառ դառնա, խորհուրդ եմ տալիս 30-40 րոպեով դնել սառնարանը, որպեսզի սառչի։

Հետաքրքիր համ է ստացվում, եթե հալած պանիրը փոխարինեք կոշտ, բայց ոչ շատ աղի պանրով, որպեսզի չխախտվի համի բոլոր երանգների հավասարակշռությունը։
Դուք կարող եք ավելացնել մի փոքրիկ թարմ վարունգ, բայց սա ըստ ճաշակի է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կարմիր աղցան







