«Համեղ Բաղադրատոմսեր Լուսինեից» խոհարարական գիրք է լույս տեսել, որի մասին կզրուցենք այսօր հենց հեղինակի Լուսինե Մանասյանի հետ․
—Ողջույն, սիրելի Լուսինե։ Վերջերս շատ ծանոթներ ունեմ, որոնք համեղ և նոր բաղադրատոմսեր են առաջարկում ինձ պատրաստել կամ հյուրասիրում են, որոնք հենց ձեր Յութուբյան ալիքից են վերցնում։ Մի փոքր կպատմեք ալիքի մասին։
-Շնորհակալ եմ սիրելի Ալինա, իմ գրքին անդրադարձ կատարելու համար։ Այո ամեն ինչ սկսվեց Յութուբյան իմ ալիքից։ Երբ 9 տարի առաջ երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում էի՝ այսպես կոչված դեկրետում, արդեն ժամանակ և ցանկություն ունեի տարբեր նոր և համեղ ուտեստներ պատրաստելու։ Իսկ գաղափարներ փնտրում էի Յութուբում, իհարկե այդ թվում նաև մեր ազգային ճաշատեսակների պատրաստման ճիշտ և ակունքային տարբերակներ։

Բայց Յութուբում չկային ոչ մի հայկական ալիքներ։ Ու ես մտածում էի անընդհատ մի հաջող լավ բաղադրատոմս նկարեմ հեռախոսով ու տեղադրեմ Յութուբում, որ մարդիկ էլ օգտվեին։ Բայց անընդհատ ուզում էի ավելի պրոֆեսիոնալ տեսանյութեր ունենալ, անելուց հետո անորակ մի բան չանել։ Եվ վերջապես 2 տարի առաջ պրոֆեսիալ տեխնիկայով ամուսնուս աջակցությամբ սկսեցինք նկարահանումները։ Եվ արդեն 220-ից ավել տեսանյութ կա ալիքում։
-Իսկ ինչպես ծնվեց գիրք հրապարակելու գաղափարը։
-Դե արդեն գիրքը ավելի մնայուն մի բան ստեղծելու, խոհանոցում անընդհատ ձեռքի տակ հարմար խոհարարական հուշող օգնական ունենալու գաղափարն էր։
Գրքում ամբողջացրեցի և տեղավորեցի այն հիմնական իմ սիրելի և մեր խոհանոցից դեռևս փոքրուց ինձ փոխանցված բաղադրատոմսերի հավաքածուն՝ 50 բաղադրատոմս․ թխվածքները, մայրիկիս գաթան, շերտավոր խմորը, հորաքրոջս, մորաքրոջս թխվածքների բաղադրատոմսերը, դե մեր տոլմաները, ապուրներից համեղ, աղցաններ հին ու նոր։
Մի խոսքով այն ամենը ինչ ես սիրում եմ միշտ պատրաստել, բայց առանց գիրքը բացելու երբեք չեմ սկսում գործս, գիտեմ, որ շատ տանտիկիններ նույնպես օգտվում են իրենց խոհարարական գրքերից մշտապես։ Ինձ երբեմն գրում էին արդեն Լուսինե ջան արտագրեցի բաղադրատոմսը որ մոտս լինի։ Դա էլ ինձ դրդեց հավաքական գրքում ունենալ ամենաշատ կիրառվող բաղադրատոմսերը։
Աշխատանքը բավականին բարդ էր, ամեն նկարի և բաղադրատոմսի վրա քրտնաջան աշխատանք է արվել։
-Նաև պատմվածք կա, այո՞ գրքում զետեղված։ Կխոսեք այդ մասին։
-Այո, փոքրիկ պատմվածք ունեմ գրված գրքի վերջում։ Այն ծնվեց շատ պատահական մեր դառը և ծանր ապրումների արդյունքում վերջին տարվա իրադարձություններից, չէի կարող մի փոքրիկ հույսի, լույսի շող իմ կողմից չդնել այդ գրքի մեջ։ Պատմվածքը հույս է տալիս բոլոր այն կանանց, ովքեր ծանր օրերի և ապրումների մեջ կբացեն այս գիրքը, կամ էլ նրանց՝ ովքեր հոգնած կնստեն իրենց խոհանոցի անկյունում և գիրք կարդալու փոքրիկ ժամանակ կունենան։
Գրքի վերջում նշումների համար նախատեսված էջեր կան բավականին շատ, որտեղ կարող են մեր սիրելի տանտիկինները անընդհատ նոր բաղադրատոմսեր գրել, այսպիսով ավելի շատ կիրառելի դարձելով գիրքը։
-Իսկ QR կոդերի մասին ինչ կասեք։
-Բոլորս էլ փորձում ենք ժամանակին համահունչ քայլել, բոլոր թիթիզիկների համար, ովքեր կցանկանան տեղում նաև վիդեոտարբերակը դիտել պատրաստման ողջ ընթացքով, ապա կարող են հեռախոսը պահել այդ ՔՌ-կոդերի վրա և դիտել յուրաքանչյուր բաղադրատոմսը։
-Գիրքը որտեղից կարող ենք ձեռք բերել՞։
-Գիրքը բոլոր գրախանութներում վաճառվում է, եթե ինչ որ տեղ էլ չգնտեք ապա վերջացել է այդ պահին։ Նաև օնլայն գրախանութներում է առկա, այսինքն անգամ անվճար առաքմամբ կարող եք պատվիրել ձեր նշված հասցեով ստանալ՝ ընդհուպ մինչև մարզեր սահմանամերձ։
Սիրով և ջերմությամբ նվիրեք ձեզ կամ ձեր հարազատներին, կանանց աղջիկներին այս գիրքը, թող ձեր խոհանոցի մի անկյունում տեղ գտնի և օգտագործվի ամեն օր իմ աշխատանքի արդյունքը։
Սիրում եմ բոլորիդ։









