Համեղ թթու լոլիկ. Այսպես շատ արագ է ստացվում

Համեղ թթու լոլիկ Պահածոներ

Համեղ թթու լոլիկն այնքան արագ է ստացվում, որ այլևս չենք օգտագործում այլ բաղադրատոմսեր:

Սրանք ստացվում են ճիշտ այնպես, ինչպես եթե թթվեցրած լինեն տակառի այլ ոչ թե էմալապատ կաթսայի կամ մեծ տարայի մեջ:

Համեղ թթու լոլիկ

Համեղ թթու լոլիկ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Պինդ լոլիկ 7 կգ

_Սխտոր 3 գլուխ

_Կանաչիներ (ծովաբողկի, հաղարջի և կեռասի տերևներ, սամիթի սերմ կամ հովանոց);

_Պղպեղի հատիկներ

_Կծու պղպեղ՝ ըստ ճաշակի

_Աղ 3 ճաշի գդալ

_Շաքարավազ 1 ճաշի գդալ

_Ջուր 1լ

Համեղ թթու լոլիկ

Համեղ թթու լոլիկ. Պատրաստման եղանակը

_Լոլիկները պետք է պինդ սորտեր վերցնել:

_Լվանալ լոլիկներն ու կանաչիները։

_Կծու պղպեղը և սխտորը կտրատել շերտերով։

_Մեծ կաթսայի մեջ լցնել մի քիչ կանաչեղեն, պղպեղի հատիկներ, սխտոր և կծու պղպեղ:

_Վրան լցնել լոլիկները, կրկին կանաչի և սամիթի սերմեր լցնել կամ պարզապես հովանոցներ և լցնել լոլիկի երկրորդ մասը։

_Վերջում ծածկել կանաչիներով և անպայման վրան լցնել ծովաբողկի տերևները, որպեսզի բորբոս չհայտնվի։

_Ջրի մեջ լուծել աղը և շաքարը. բաղադրատոմսի քանակությունը տրվում է 1 լիտր ջրի համար, այնպես որ, եթե դուք ավել կամ պակաս չափով եք անում, քան բաղադրատոմսում է՝ ճիշտ հաշվարկեք բաղադրիչների քանակը:

_Լոլիկի վրա լցնել մարինադը, ծածկել կափարիչով։

_Մեկ շաբաթ անց հեռացնել փրփուրը և կարելի է ուտել լոլիկը:

Համեղ թթու լոլիկ

Ստացվում է շատ համեղ, մարինացված խորտիկ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Խառը թթու

Խնդրում ենք Գնահատեք