Համեղ Լոլիկի մարինադ. Գտածո բաղադրատոմս առանց քացախի և սամիթի:
Յուրաքանչյուր տանտիրուհի պատասխանատու մոտեցում է ցուցաբերում՝ ապահովելու, որ իր ընտանիքը վայելի իր սիրելի բանջարեղենը ոչ միայն ամռանը, այլև ամբողջ տարին:

Իհարկե, ես նույնպես ուզում եմ ապահովել վիտամինների պաշարը: Այս եղանակով պատրաստելով՝ նկատեցի, որ պտուղները չեն պայթում, մնում են գեղեցիկ ու հյութալի։ Լոլիկի համը չափավոր աղի է և նույնիսկ մի փոքր քաղցր: Իսկ մեխակն ու դարչինը թեթև համ են ավելացնում։ Ներքոնշյալ բաղադրիչներից ստացվում է գերազանց մարինադի երեք հատ լիտրանոց բանկա։
Լոլիկը կարելի է մատուցել որպես նախուտեստ կամ կարտոֆիլի պյուրեի կամ ցանկացած շիլայի հետ համակցված՝ ըստ ձեր նախասիրությունների: Մնացած անուշահոտ մարինաջուրը կարելի է ուղղակի խմել, դրա մեջ ոչ մի վնասակար բան չկա։

Համեղ Լոլիկի մարինադ. Բաղադրիչներ
_Լոլիկ 1,5 կգ
_Կիտրոնաթթու 1 թեյի գդալ
_Շաքարավազ 5 ճաշի գդալ
_Աղ 2 թեյի գդալ
_Սխտոր 4 պճեղ
_Մեխակ 4 հատ
_Դարչին 3 գ
_Սև պղպեղ (հատիկավոր)՝ ըստ ճաշակի

Համեղ Լոլիկի մարինադ. Պատրաստման եղանակը
_Լվանալ և դասավորել լոլիկը բանկաների մեջ։ Ավելի մեծ պտուղները դրեք հենց ներքևում, փոքրերը՝ վերևում:
_Այնուհետև ավելացրեք մանր կտրատած սխտորը, պղպեղի հատիկները, մեխակները և դարչինը, վրան լցրեք եռման ջուր և թողեք սառչի։
_Ջուրը դատարկել։
_Բանկաների մեջ ավելացնել աղ, շաքար և կիտրոնաթթու։
_Կրկին լցնել եռման ջուր և փակել կափարիչներով:

Ցանկության դեպքում կարող եք նաև ավելացնել մի քանի դափնու տերև և կանաչիներ: Բայց նույնիսկ առանց դրանց, կստացվի շատ հաճելի կծու-քաղցր համով թթու:
Հուսով եմ, որ այն ձեզ դուր կգա:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Խառը թթու







