Այս բաղադրատոմսում ավելորդ բան չկա, ուստի ստացվում է բնական Համեղ լոլիկ, բուրավետ, իսկական մարինադ։

Համեղ լոլիկ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ջուր 1 լ
_Աղ 1 ճաշի գդալ
_Շաքարավազ 4 ճաշի գդալ
_Քացախ 9% 4 ճաշի գդալ
_Լոլիկ բանկայի չափով

Համեղ լոլիկ. Պատրաստման եղանակը
_Վերցնել այնքան լոլիկ, որքան պետք է բանկաները լցնելու համար:
_Բաղադրատոմսում նշված են 1 լիտր ջրի բաղադրիչները, ուստի ճիշտ հաշվարկեք անհրաժեշտ ջրի, աղի և շաքարի քանակը։
_Լոլիկը ընտրել պինդ և առանց վնասվածքների:
_Լավ լվացված լոլիկները լցնել, մաքուր լվացված բանկաների մեջ:
_Լցնել եռացրած ջուրը բանկաների մեջ, ծածկել կափարիչներով և թողնել 20 րոպե լոլիկը տաքանա, կարելի է լրացուցիչ ծածկել սրբիչով:
_Ջուրը դատարկել կաթսայի մեջ և ավելացնել մի քիչ եռման ջուր, որպեսզի անպայման բավարար մարինաջուր լինի բոլոր բանկաների համար։
_Ավելացնել աղն ու շաքարը, հասցնել եռման աստիճանի, եփել մի քանի րոպե։
_Լցնել քացախը, խառնել, եռալուց հետո եփել ևս 0,5 րոպե։
_Լցնել մարինաջուրը բանկաների մեջ, փակել կափարիչները:
_Բանկաները շրջել, փաթաթել սրբիչով ու թողնել, որ սառչի։
_Պահել նկուղում կամ մառանում:

Ձեզ անպայման դուր կգան այս լոլիկի առանց համեմունքների տարբերակը, նրանց քաղցր ու թթու, մարինացված համը, որը հիշեցնում է տակառներում թթու պատրաստելու դասական բաղադրատոմսը:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Բրոկոլի ենք թթու դնում







