Համեղ լցոն. Ձմռան համար պատրաստենք այս համեղ համեմունքը և ամռան համը միշտ կզգանք

համեղ լցոն ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Համեղ լցոն. Ձմռան համար պատրաստենք այս համեղ համեմունքը և ամռան համը միշտ կզգանք:
Համեղ ու չափավոր կծու, ձմռանն այս համեմունքն ունիվերսալ է: Այն կարելի է ավելացնել ցանկացած ուտեստի վրա:

Այս բաղադրատոմսը լավն է և հարմար է այն առումով, որ բոլորովին պարտադիր չէ պահեստավորել սառնարանում: Հագեցած և պայծառ համ, հիանալի բույր, էլ ինչ է անհրաժեշտ համեղ ուտեստի համար:

համեղ լցոն

Համեղ լցոն. Մեզ պետք կլինի.

  • Լոլիկ 2 կգ
  • Քաղցր պղպեղ 2 կգ
  • Սոխ 1 կգ
  • Գազար 1 կգ
  • Սխտոր 5 գլուխ
  • Արևածաղկի յուղ 300 գ
  • Մի բաժակ շաքար 200-250 գ
  • Աղ 2-3 ճաշի գդալ
  • Մի թեյի գդալ քացախի էսենցիա
  • Դափնու տերև 3 հատ
  • Բուրավետ պղպեղի ոլոռ 5 հատ
  • Սև պղպեղի ոլոռ 10 հատ

համեղ լցոն
Համեղ լցոն. Պատրաստման եղանակը

  1. Վերցնել հաստ հատակով կաթսա կամ այլ հարմար աման, մեջը լցնել արևածաղկի ձեթ:
    Մսաղացով առաջին հերթին աղալ սոխը, լցնել կաթսայի մեջ և տապակել միջին ջերմության վրա: Հետո աղալ գազարը և պարաբերաբար խառնելով, տապակել մոտ կես ժամ:
  2. Այնուհետև լոլիկները աղալ մսաղացով, նախ պետք է հանել պոչը և կտրատել հարմար կտորներով: Աղացած լոլիկն ավելացնել սոխին ու գազարին, ամեն ինչ մանրակրկիտ խառնել, ավելացնել շաքար:
  3. Հետո աղալ բուլղարական պղպեղը, ավելացնել մնացած բաղադրիչներին: Ավելացնել դափնու տերևները, բուրավետ պղպեղը, սև պղպեղը, թող սոուսը եռա, եփել մոտ մեկ ժամ, անընդհատ խառնելով:
  4. Հիմա ավելացնել ճզմած սխտորը, մանրակրկիտ խառնել: Հաջորդ քայլով ավելացնել աղը, լավ խառնել, թող եփվի ևս 5 րոպե:
  5. Վերջում, ավելացնել քացախի էսենցիան, մանրակրկիտ խառնել և եփեք մոտ 15 րոպե: Նախապես ստերիլացնել բանկաները և կափարիչները:
  6. Դեռ եռացող պահածոն լցնել բանկաների մեջ, ծածկել կափարիչով, ամուր փակել, շրջել բանկան կափարիչի վրա, լավ փաթաթել այն, թող ամբողջովին սառչի:
  7. Այժմ պահեստավորման համար տեղափոխեք պահարանի մեջ:

համեղ լցոն

Համեղ լցոնը պատրաստ է: Նման համեմունքի մեկ գդալը բավական է և ցանկացած, նույնիսկ ամենապարզ ուտեստը կփայլատակի անհավատալի գույներով:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Համեղ Սոուս Մսային Ուտեստների համար․ Խորովածի, խոզի բդի, մսեղենի թարմ սոուս

Խնդրում ենք Գնահատեք