Առաջակում ենք պատրաստել համեղ խորտիկ՝ մատչելի մթերքներով: Հաճելի համով բնական նախուտեստը պատրաստելու համար կարելի է վերցնել ամենաէժան միսը, իսկ արդյունքը տպավորիչ է: Ես այն պատրաստում եմ երշիկի փոխարեն:
Ինչու՞ անհասկանալի երշիկ գնել խանութից, երբ կարելի է զգալիորեն քիչ գումար ծախսել և պատրաստել համեղ մսով խորտիկ, որը կլինի 100% բնական և նուրբ:

Համեղ խորտիկ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Խոզի ոտքեր 2 հատ
_Աղ 2 ճաշի գդալ
_Գազար 2 հատ
_Սոխ 2 հատ
_Ժելատին 1 տուփ + 350 մլ արգանակ
_Սխտոր, կանաչիներ՝ ըստ ճաշակի
_Պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի
_Կարտոֆիլ 800 գ
_Սունկ 250 գ
_Խոզապուխտ 100 գ
_Սոխ 1 հատ
_Սխտոր, աղ, պղպեղ, մանանեխ՝ ըստ ճաշակի
_Թթու վարունգ 3 հատ
_Կանաչ սոխ՝ ըստ ճաշակի

Համեղ խորտիկ. Պատրաստման եղանակը
_Լվանալ խոզի ոտքերը և 3,5 — 4 ժամ եփել աղ արած ջրի մեջ, ավելացնելով համեմունքներ, սոխ, գազար, դափնու տերևներ:
_Հանել արգանակից և թողնել սառչի:
_Այդ ընթացքում պատրաստեք կարտոֆիլով աղցանը՝ կարտոֆիլը լավ լվանալ և եփել կեղևով:
_Կտրել շամպինիոնները կտորներով և տապակել:
_Կտրել խոզապուխտը կտորներով, սոխը մանր կտրատել:
_Սնկին ավելացնել խոզապուխտը և սոխը, տապակել, ավելացնել մանրացված սխտորը:
_Ավելացնել մանանեխը և տապակել:
_Կարտոֆիլը կտրել կտորներով, թթու վարունգները մանր կտրատել և կարտոֆիլին ավելացնել կանաչ սոխի և կանաչիների հետ: Խառնել նախապատրաստված սունկն ու խոզապուխտը՝ աղցանը պատրաստ է:
_Կրկին վերադառնանք մսին:
_Միսը հեռացնել ոսկորներից, մանրացնել և խառնել կանաչիները և կտրատած սխտորը, պղպեղը, համեմունքները, կտրատած վարունգը:
_Ժելատինը լուծել արգանակի մեջ և լցնել մսի մեջ, խառնել:
_Ծածկել ձևամանը թաղանթով և տարածել զանգվածը, լավ սեղմել և ավելացնել ժելատինով արգանակի մնացորդը:
_Ծածկել ձևամանը, դնել սառնարանը, մինչև ամբողջությամբ պնդանա:

Ստացվում է համեղ երշիկ, որը կտրատում ենք շերտերով և մատուցում կարտոֆիլով աղցանի հետ:
Համեղ խորտիկը պատրաստ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Հավով ռուլետ







