Համեղ հաց. Միայն ջրով և ալյուրով պատրաստված հիանալի հաց

Համեղ հաց ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Համեղ հաց. Միայն ջրով և ալյուրով պատրաստված հիանալի հաց

Իմ սիրելի տանտիրուհիներ և փորձառու խոհարարներ: Այսօր ես ուզում եմ ձեզ հետ կիսվել, թե ինչպես կարելի է պատրաստել համեղ հաց ջրից և ալյուրից: Բաղադրատոմսը պարզ է, խնայող, բայց համեղ:

Փորձեք, չեք փոշմանի: Տնական հացի բույրը չի կարող համեմատվել կյանքում ոչ մի բանի հետ:

Համեղ հաց

Համեղ հաց. Անհրաժեշտ բաղադրիչները

Թթխմոր

  • (1 բաժակ) տաք ջուր 200 մլ
  • (1 տուփ) չոր խմորիչ 10 գրամ

Խմորի համար

  • (1 բաժակ) տաք ջուր 200 մլ
  • (3 բաժակ) ալյուր 360 գրամ
  • (1 թեյի գդալ) աղ 8 գրամ

Սոուսի համար

  • (1,5 ճաշի գդալ) ալյուր 40 գրամ
  • սառը ջուր 20 մլ
  • եռման ջուր 50 մլ
  • 1 ձվի դեղնուց
  • քնջութ

Համեղ հաց

Համեղ հաց. Քայլ առ քայլ բաղադրատոմս

  1. Չոր խմորիչը լուծել տաք ջրի մեջ:
  2. Մի այլ ամանի մեջ խառնել տաք ջուրն ու աղը: Ավելացնել մաղով անցկացրած ալյուրը, նրբորեն խառնել և մի փոքր փոսիկ անել:
  3. Խմորիչով ջուրը լցնել այդ փոսիկի մեջ:
  4. Խառնել այնպես, որ ալյուրի գնդիկներ չլինեն: Ծածկել սննդի թաղանթով և թողնել տաք տեղում 1 ժամ:
  5. Խմորը հունցել և թողնել մնա ևս 10 րոպե:
  6. Ալյուր ցանել սեղանին: Խմորը հունցել վրան և բաժանել 2 մասի:
  7. Ձեռքերով բացել բլիթները և դնել յուղաթղթով ծածկված տապակի վրա՝ 1 բլիթը 1 տապակի վրա: Ծածկել բլիթները սրբիչով և թող մնան 10 րոպե:
  8. Պատրաստել սոուսը` 1,5 ճաշի գդալ ալյուրը բացել սառը ջրով: Դրանից հետո լցնել եռման ջրի մեջ: Արագ խառնել և ավելացնել դեղնուցը:
  9. Քսել սոուսը հարթ բլիթների վրա և մատներով փոքր փոսիկներ անել: Վրան քնջութի սերմեր ցանել:
  10. Թխել 250 աստիճան ջերմաստիճանում մոտ 15 րոպե:

Համեղ հաց

Համեղ հացը պատրաստ է: Այն համեղ է, փխրուն և փափուկ:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Ֆիթնես հաց

Խնդրում ենք Գնահատեք