Համեղ ու արագ աղցան 5 րոպեում. Այս աղցանը շատ արագ է պատրաստվում: Այն իհարկե աննկատ չի մնա ձեր սեղանի վրա և կդառնա դրա ամենակարևոր զարդը:

Համեղ ու արագ աղցան 5 րոպեում. Անհրաժեշտ բաղադրիչներ
_Ապխտած երշիկ 150 գ
_Թթու սունկ 150 գ
_Ձու 5 հատ
_Պանիր 150 գ
_Կանաչ սոխ 1 փունջ
_Մի փունջ սամիթ
_Լոլիկ 1 հատ
_Մայոնեզ
_Աղ


Համեղ ու արագ աղցան 5 րոպեում. Պատրաստման եղանակը
_Սկզբում կտրատել երշիկեղենը և սունկը փոքր խորանարդներով, այնուհետև պետք է մանր կտրատել կանաչ սոխի մի փունջ և պինդ եփած ձվերը:
_Պանիրն անցկացնել խոշոր քերիչով, սամիթը նույնպես պետք է շատ մանր կտրատել:
_Այժմ բոլոր մանրացված բաղադրիչները լցնել մի ընդհանուր խորը ամանի մեջ:
_Ըստ ճաշակի աղ անել, ավելացնել մայոնեզ և ամեն ինչ մանրակրկիտ խառնել:
_Աղցանը հավաքելու համար պետք է վերցնել բացվող ուղղանկյուն կաղապար, ծածկել այն սննդի թաղանթով, վրան լցնել աղցանըի զանգվածը և թողենել սառնարանում 2 ժամ:
_Երկու ժամ անց հանել աղցանը սառնարանից, հեռացնել կաղապարը և վերևի մասը զարդարել մանրացված սամիթով: Այժմ կտրել լոլիկը եռանկյունաձև և շարել սամիթի վրա:

Համեղ ու արագ աղցանը պատրաստ է 5 րոպեում: Աղցանը շատ ախորժելի, պայծառ ու օրիգինալ է թվում, այն բացարձակապես բոլորին դուր կգա ու կգերի իր համով:
Բարի ախորժակ
Տեսանյութ
Հավով աղցան







