Համեղ սենդվիչներ. Երբ հավես չունեք որևէ բարդ ուտեստ պատրաստելու

Համեղ սենդվիչներ ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Համեղ սենդվիչներ. Երբ հավես չունեք որևէ բարդ ուտեստ պատրաստելու, բայց մի բան ուտել այնուամենայնիվ ուզում եք: Այս սենդվիչները շատ պարզ են, բայց պատրաստելուց ու մատուցելուց հետո տպավորություն է, թե տոնական ուտեստ վայելեցիք:

Նման ուտեստը կարծես թե շատ հեշտ է, բայց երբ այն պատրաստում ես, ստացվում է իսկական խոհարարական գլուխգործոց:

Ստացվում է շատ համեղ, անուշաբույր, հյութալի ուտեստ: Անպայման պատրաստեք, հատկապես ձկների սիրահարները կգնահատեն այս սենդվիչները:

Համեղ սենդվիչներ

Համեղ սենդվիչներ. Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Ձու 3 հատ
  • Պանիր 100 գ
  • Սամիթի մեծ փունջ
  • Սխտոր 6-8 պճեղ
  • Ձկան պահածո 1 տուփ
  • Մայոնեզ 3-4 ճաշի գդալ
  • 1 սոխ

Մարինադ սոխի համար.

  • Եռման ջուր 150 մլ
  • Քացախ 9% 1.5 ճաշի գդալ
  • Շաքարավազ 2 թեյի գդալ
  • Աղ 0.5 թեյի գդալ

Համեղ սենդվիչներ

Համեղ սենդվիչներ. Պատրաստման եղանակը

  1. Նախ, բոքոնը կտրել 1 սմ հաստությամբ շերտերով: Այնուհետև կարագի մեջ տապակել այդ կտորները:
  2. Այժմ պետք է սոխը թթու դնել, դրա համար այն մանր կտրատել,  վրան ավելացնել քացախ, շաքարավազ, աղ: Եռացրած ջուր լցրեք և թող մնա, մինչև որ ջուրը կսառչի:
  3. Հաջորդ քայլը՝ նախապես պատրաստած խաշած ձվերը մաքրել և դրանցից երեքը խոշոր քերիչով քերել: Այնուհետև քերել նաև պանիրը, սամիթը մանր կտրատել, ավելացնել մանրացված սխտորը, իսկ վերջում՝ պահածոյացված ձուկը, որի ավելորդ հեղուկն արդեն քամել եք: Մանրակրկիտ խառնել ամեն ինչ:
  4. Վերջում ավելացնել թթու սոխը, մայոնեզը և կրկին լավ խառնել: Ստացված լցոնումը հավասարապես տարածել բոքոնի տապակած կտորների վրա, վերևի մասը զարդարել կանաչիներով:

Համեղ սենդվիչներ

Համեղ սենդվիչները պատրաստ են: Համը պարզապես հրաշալի է: Մի բաժակ տաք, անուշաբույր թեյի հետ այս սենդվիչները կդառնան էլ ավելի համեղ:

Բարի ախորժակ:

ԼԱՎԱՇՈՎ ՌՈՒԼԵՏ 2 Տարբերակով․ Անչափ Համեղ, Պարզ և Արագ

Խնդրում ենք Գնահատեք