Համեղ սմբուկ ձմռան համար. Պարզ ու հեշտ պատրաստվող պահածո

Համեղ սմբուկ ձմռան համար Պահածոներ

Քանի դեռ սեզոնը չի ավարտվել, կարելի է պատրաստել Համեղ սմբուկ ձմռան համար:

Սմբուկի պահածոն համեղ կծու է, բուսական լցոնով: Բաղադրատոմսը պարզ է, մթերքների հավաքածուն նվազագույն է, և պատրաստման ժամանակը նույնպես շատ չի պահանջում:

Համեղ սմբուկ ձմռան համար

Համեղ սմբուկ ձմռան համար. Հարկավոր են հետևյալ բաղադրիչները

_ սմբուկ 1 կգ

_ լոլիկ 2 կգ

_ քաղցր պղպեղ 10 հատ

_ սխտոր 1 գլուխ

_ քացախ 9% 2 ճաշի գդալ

_ բուսական յուղ 200 մլ

_ սև պղպեղ 0,5 թեյի գդալ

_ աղ 2 ճաշի գդալ

_ շաքարավազ 6 ճաշի գդալ

_ սամիթ 1 փունջ

Համեղ սմբուկ ձմռան համար Համեղ սմբուկ ձմռան համար

Համեղ սմբուկ ձմռան համար. Պատրաստման եղանակը

_ Սմբուկը կտրատել մեծ կտորներով։

_ Լոլիկը մանրացնել մսաղացով, հասցնել եռման աստիճանի և 30 րոպե եփել մարմանդ կրակի վրա։

_ Քերել սխտորը քերիչով։

_ Տապակել սմբուկները բուսայուղի մեջ երկու կողմից մինչև ոսկե դարչնագույնը:

_ Տապակել քաղցր պղպեղի կտորները։

_ Աղ անել լոլիկի սոուսը, ավելացնել շաքարավազը, սև պղպեղը, լցնել քացախը, ավելացնել սխտորը, մանր կտրատած կանաչիները և եփել մի քանի րոպե՝ եռալուց հետո։

_ Սմբուկն ու քաղցր պղպեղը շերտերով շարել բանկաների մեջ, լցնել լոլիկի հյութը, ծածկել կափարիչներով։

_ Բանկաները կաթսայի մեջ դնել սրբիչի վրա և տաք ջուր լցնել մինչև դրանց ուսերը։

_ 20 րոպե 500 գրամանոց և 30 րոպե 1 լիտրանոց բանկաները ստերիլիզացնել եռման պահից։

_ Կափարիչներով փակել, բանկաները շրջել և թողնել, որ սառչեն։

Համեղ սմբուկ ձմռան համար

Պահածոն պահել նկուղում կամ մառանում:

Շատ համեղ խորտիկ է, որը միշտ կօգնի ձեզ և հիանալի կփոխարինի մսային և ձկան ուտեստներին:

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք