Համեղ սպաս. Դյուրամարս թեթև ապուրը պատրաստելու հեշտ եղանակը պետք է իմանա յուրաքանչյուր տանտիրուհի

Համեղ սպաս ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Համեղ սպաս. Ամենաթեթև, նրբահամ և առողջարար ապուրը, որը կարելի է ուտել տարվա բոլոր եղանակներին: Այն միշտ կփրկի, եթե մարդու օրգանիզմում «ոչ հաճելի» պրոցեսներ են ընթանում: Սպասը կարելի է հանգիստ տալ անգամ փոքրիկներին, քանի որ այն շատ թեթև է:

Սպասը կարելի է մատուցել ոչ միայն որպես ջրիկ ապուր, այլ նաև ճոխ հյուրասիրության վերջում, որպեսզի մեղմեն դրա հետեւանքները:

Համեղ սպաս

Համեղ սպաս. Անհրաժեշտ բաղադրիչներ

_500 գ մածուն

_3 — 4 ճաշի գդալ յուղալի թթվասեր

_1/2 բաժակ ձավար

_1 ձու

_3 ճաշի գդալ ալյուր

_աղ

_Մանր կտրատած համեմի և անանուխի փոքրիկ փունջ

Սոխեռածի համար`ըստ ցանկության

_2 միջին սոխ

_3 ճաշի գդալ յուղ

Համեղ սպաս

Համեղ սպաս. Պատրաստման եղանակը

_Ձավարը լվանալ սառը ջրով, լցնել մաղի վրա: Լցնել ձավարը կաթսայի մեջ, առատորեն ծածկել սառը ջրով, հասցնել եռման աստիճանի, եփել մոտ 20 րոպե մինչև փափկի: Լցնել մաղի վրա, թող հեղուկը քամվի:

_Ձուն հարել մաղած ալյուրով և աղով: Մածունն ու թթվասերը խառնել հաստ հատակով կաթսայի մեջ, ավելացնել ձվի խառնուրդը և հարել մինչև միատարր զանգված ստացվի: Ավելացնել խաշած ձավարը:

_Ստացված զանգվածը ջրիկացնել 2–2,5 բաժակ սառը ջրով (ջրի քանակը կախված է մածունի թանձրությունից)՝ այն աստիճանաբար լցնելով կաթսայի մեջ: Արդյունքում, ստացված զանգվածը չպետք է լինի ոչ շատ թանձր, ոչ էլ շատ ջրիկ:

_Դնել կաթսան մարմանդ կրակի վրա և եռացնել՝ հաճախ խառնելով: Հենց որ խառնուրդը սկսի տաքանալ, անընդհատ խառնեք այն, որպեսզի չկտրվի: Երբ սկսի եռալ, կրակը նվազեցրեք մինչև ամենացածրը և եփել 15-20 րոպե, երբեմն խառնելով:

_Մինչ ապուրը եփվում է, ցանկության դեպքում պատրաստեք սոխեռածը. Սոխը մանր կտրատել, յուղը հալեցնել տապակի մեջ, լցնել սոխը, տապակել, երբեմն խառնելով, մինչև ոսկե դարչնագույնը, 15 րոպե:

_Համեմի և անանուխի տերևները մանր կտրատել: Լցնել տաք սպասը ամանների մեջ, լցնել մի քիչ սոխեռած, ցանել կանաչիներ և անմիջապես մատուցել:

Համեղ սպաս

Համեղ սպասը պատրաստ է:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Հայկական սպաս

Խնդրում ենք Գնահատեք