Ավելի լավ է, չվտանգել ձեր առոջությունը, այլ ինքներդ պատրաստեք Հավի ապուխտ ընկույզով:
Ժամանակակից երշիկեղենի բացասական ազդեցության մասին լուրերը տարածվում են բոլոր ալիքներից և բլոգերից՝ առանց դադարելու: Հավատաք, թե ոչ՝ ձեր գործն է, բայց միևնույն է, արժե պահպանել անվտանգության կանոնները:
Մեր այսօրվա բաղադրատոմսը հենց այն տնային տնտեսուհիների համար է, ովքեր հոգ են տանում իրենց սիրելիների առողջության ու ճաշակի մասին: Եթե դուք նրանցից մեկն եք, հաշվի առեք:

Հավի ապուխտ ընկույզով. Անհրաժեշտ բաղադրիչները
_Հավ 1 կգՀավի ազդր 600 գ
_Կիտրոն 1 հատ
_Եգիպտացորենի օսլա 1 ճաշի գդալ
_Սոդա 1 թեյի գդալ
_Աղ 1 թեյի գդալ
_Մշկընկույզ 0,5 թեյի գդալ
_Սև պղպեղ (աղացած) 0,25 թեյի գդալ
_Ընկույզ 150 գ
_Սերուցք 3 ճաշի գդալ
_Ժելատին 10 գ

Հավի ապուխտ ընկույզով. Պատրաստման եղանակը
_Հավի միսը կտրատել, մի կողմ դնել թևերը (դրանք պետք չեն գա) և հանել ոսկորները:
_Հեռացնել ոսկորները հավի ազդրերից նույնպես: Ցանկության դեպքում կարող եք նաև հեռացնել մաշկն ու ճարպը:
_Հավի կարմիր միսն աղալ մսաղացի խոշոր վարդակով: Սպիտակ միսը 2 անգամ անցկացնել բարակ անցքերով վարդակով: Խառնել երկու տեսակի աղացած միսը, աղ անել:
_Այժմ ձեռքերով հունցել աղացած միսը: Անհրաժեշտության դեպքում խառնուրդին մի քիչ սերուցք ավելացնել: Աղացած միսը պետք է մի քիչ ջրիկ լինի:
_Դրանից հետո ավելացնել մշկընկույզն ու աղացած պղպեղը, նորից ամեն ինչ հունցել: Այժմ խառնուրդին ավելացնել օսլա, խառնել:
_Ավելացնել խմորի սոդան և կրկին խառնել, ապա մեկ կիտրոնի հյութը քամել աղացած մսի մեջ: Վստահ եղեք, որ մսի մեջ չկա ոչ մի կտոր ոսկոր:
_Աղացած միսը թողնել 1 ժամ մարինացվի: Դրանից հետո ավելացնել ժելատինը, կրկին լավ հունցեք:
_Միայն այժմ կարող եք ավելացնել կտրատած ընկույզ: Հատուկ տոպրակ ներդնել պահածոյի բանկայի կամ այլ տարայի մեջ: Խոհարարական տոպրակը շատ հարմար է:
_Պատրաստած տարայի մեջ լցնել աղացած միսը, սեղմել այնպես, որ դատարկ մասեր չլինեն: Կապել տոպրակը, ապուխտը գիշերը դնել սառնարանում: Դեռ կապն ամրացնելու կարիք չկա:
_Առավոտյան ապուխտի պատրաստուկը հանել սառնարանից, ձգել կապերը: Դնել տոպրակը կաթսայի մեջ, վրան լցնել ջուր:
_Կաթսան դնել կրակի վրա մինչև 80–85 ° С: Եփել 2 ժամ՝ հիշելով, որ ջուրը չպիտի եռա: Հանել պատրաստի ապուխտը տապակից, թող սառչի: Դրանից հետո այն դնել սառնարանում, մինչև ամբողջովին սառչի:

Խորհուրդ ենք տալիս ապուխտը հանել տոպրակից հենց մատուցելուց առաջ: Այս դեպքում այն հիանալի կերպով կպահպանի իր ձևը:
Հավի ապուխտն ընկույզով պատրաստ է:
Բարի ախորժակ
Տեսանյութ
Հավի բաստուրմա







