Հավի գնդիկներ նախուտեստը լավ է, երբ ցանկանում եք զարմացնել մարդկանց ոչ ստանդարտ, բայց նաև ոչ շատ էկզոտիկ ոտեստով։
Հատկապես հարմար է պատրաստել այն ժամանակ, երբ հավ եք պատրաստում և մի քիչ հավի միս է մնացել: Իսկ կոկոսի փոխարեն կարելի է վերցնել պատրաստի քերուկ:

Հավի գնդիկներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Հավի փափկամիս 200-250 գր
_Փափուկ սերուցքային պանիր 150 գր
_Թանձր բնական մածուն 2 ճաշի գդալ
_Կարրի փոշի 1 ճաշի գդալ
_Ընկույզ միջին բուռ
_Փոքր կոկոս 1 հատ

Հավի գնդիկներ. Պատրաստման եղանակը
_Կոկոսը մանր կտրատել, շագանակագույն կեղևից մաքրել և մանր քերիչով անցկացնել։
_Պետք է ստացվի 1/2 — 3/4 բաժակ: Քերած կոկոսը բարակ շերտով տարածել թղթե սրբիչների վրա և թողնել, որ մի փոքր չորանա, մինչ պատրաստվում են գնդիկները։
_Հավի եփած միսը մանր կտրատել։ Ընկույզները շատ մանր կտրատել։
_Պանիրն ու մածունը պատառաքաղով տրորել։
_Խառնել հավի միսը, մածունը պանիրը, ընկույզը և կարրին:
_Խառնուրդը լավ հարել, մինչև հարթվի: Ճաշի գդալով ընկույզի չափ գնդիկներ պատրաստել։
_Թաթախել դրանք կոկոսի մեջ։
_Պատրաստի աղցանը 2 ժամով դնել սառնարանը և մատուցել։

Բարի ախորժակ:







