Հավի Կրծքամիսը Երշիկի փոխարեն. Պատրաստեք և միշտ ունեցեք սառնարանում որպեսզի անհայտ ծագման մթերքներից խուսափեք

հավ ԱՂՑԱՆՆԵՐ

Թե որպես առօրյա նախուտեստ, թե որպես հյուրասիրության համեղ բաղադրիչ՝ Հավի Կրծքամիսը Երշիկի փոխարեն շատ լավ տարբերակ է: Առաջարկում ենք պատրաստել և միշտ ունենալ սառնարանում:

Երբեմն հավի կրծքամիսը մի փոքր չոր է ստացվում, բայց ոչ այս բաղադրատոմսի համաձայն պատրաստելիս: Այստեղ ամեն ինչ պարզապես սուպեր է:

Սենդվիչների համար հյութեղ, անուշահոտ այս կրծքամիսն ավելի լավն է, քան պատկերացնում եք: Բոլորին խորհուրդ եմ տալիս ուշադրություն դարձնել և փորձել այս տարբերակը:

Հավի Կրծքամիսը Երշիկի փոխարեն

Հավի կրծքամիսը երշիկի փոխարեն. Բաղադրությունը

_Հավի կրծքամիս — 700 գր

_Աղ — 3 թեյյի գդալ

_Շաքար — 1 թեյի գդալ

_Ջուր — 300 մլ

_Համեմի սերմ — 1 թեյի գդալ

_Ապխտած կարմիր պղպեղ — 1 թեյի գդալ

_Չորացրած սխտոր — 1 թեյի գդալ

_Բուսական յուղ — 1 թեյի գդալ

Հավի Կրծքամիսը Երշիկի փոխարեն

Հավի կրծքամիսը երշիկի փոխարեն. Քայլ առ քայլ բաղադրատոմս

_300 մլ սենյակային ջերմաստիճանի ջրի մեջ ավելացնել 3 թեյի գդալ աղ և 1 թեյի գդալ շաքարավազ: Այս լուծույթի մեջ դնել ոսկրահան արված հավի կրծքամիսը մոտ 1 ժամ:

_Խառնել 1 թեյի գդալ չորացրած սխտոր, 1 թեյի գդալ չորացրած համեմ և պապրիկա: Ավելացնել 1 թեյի գդալ արեւածաղկի ձեթ:

_Մանրակրկիտորեն պատեք հավի կրծքամսի կտորները ստացված խառնուրդով:

_Հավի կրծքամսերը հակառակ կողմերով դրեք իրար վրա, կապեք մսակտորները թելով:

_Թող միսը այդպես մնա և մարինացվի սեղանի վրա 30 րոպեից մինչեւ 2 ժամ:

_Ծածկեք ջեռոցի տապակը փայլաթիթեղով, որը ծալված է երկու շերտով: Դրանից հետո վրան դրեք կրծքամիսը և տեղադրեք ջեռոցում: 15 րոպե տաքացնել առավելագույնը (250 աստիճան), ապա անջատեք ջեռոցը և միսը թողեք այնտեղ, մինչև ջեռոցը ամբողջովին սառչի:

_Լարող եք միսը թողնել ջեռոցում մեկ գիշերվա ընթացքում:

Նշված ժամանակահատվածից հետո սենդվիչների համար միսը պատրաստ է:

Տեսանյութ

Հավի կրծքամսով պատրաստենք համեղ նախուտեստ, որը շատ հյութեղ և նուրբ է ստացվում այս տարբերակով նաև։

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք