Հավի կրծքամիս ջեռոցում. Ամենահյութեղ ու համեղ միսը, որ երբևէ փորձել եք

հավի կրծքամիս ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Ջեռոցում թխած հավի կրծքամիսը միշտ հիանալի ընտրություն է նուրբ, ցածր յուղայնությամբ հիմնական ճաշատեսակի համար:

Այս բաղադրատոմսով պատրաստված հավի միսը շատ հյութալի և համեղ է ստացվում՝ լավ ընտրված համեմունքներով և դրանց համակցություններով։ Այս կերակուրը կարելի է պատրաստել ցանկացած սեղանի համար։

հավի կրծքամիս

Հավի կրծքամիսը ջեռոցում. Անհրաժեշտ բաղադրիչները

_Հավի կրծքամիս — 2 հատ

_Կոշտ պանիր (լավագույնն է պարմեզանը) — 70 գ

_Չորահացի փշրանքներ — 3 ճաշի գդալ

_Ձու — 1 հատ

_Տոմատի հյութ — 400-500 գ

_Սոխ — 2 փոքր գլուխ

_Սխտոր — 2 պճեղ

_Մոցարելլա — 125 գ

_Աղացած պղպեղ, աղ — ըստ ճաշակի

_Ձեր նախընտրած համեմունքների փունջը

հավի կրծքամիս

Հավի կրծքամիս ջեռոցում. Պատրաստման եղանակը

_Հավի կրծքամիսը կտրել երկայնքով, ծածկել թաղանթով և մի փոքր ծեծել։ Համեմել աղով, պղպեղով, շաղ տալ չոր համեմունքները։

_Կոշտ պանիրը քերել, խառնել չորահացի փշրանքների հետ։ Ձուն հարել պատառաքաղով։

_Կրծքամիսը երկու կողմից թաթախել հարած ձվի մեջ, այնուհետև դնել տապակի վրա և թխել 15 րոպե 200 աստիճան ջերմաստիճանում։

_Այդ ընթացքում սոխը կտրատել փոքր խորանարդիկներով և տապակել բուսայուղի մեջ, մինչև թափանցիկ լինի։ Ավելացնել մանր կտրատած սխտորը, տապակել ևս 1 րոպե։

_Լցնել լոլիկի հյութը, եռացնել սոուսը մինչև թանձրանա։ Ավելացնել համեմունքներ, աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի։

հավի կրծքամիս

_Կրծքամիսը հանել ջեռոցից, վրան լցնել լոլիկի սոուսն ու ցանել մանր կտրատած մոցարելլա։

_Թխել ևս 7-10 րոպե 200 աստիճան ջերմաստիճանում։

հավի կրծքամիս

Հավի միսը ջեռոցում պատրաստ է: Կանչեք բոլորին սեղանի մոտ և պատրաստվեք լսել հաճոյախոսություններ:

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք