Հավի միսը ձյան տակ. Անչափ համեղ ու նուրբ աղցան

Հավի միսը ձյան տակ ԱՂՑԱՆՆԵՐ

Հավի միսը ձյան տակ. Անչափ համեղ ու նուրբ աղցան

Նույնիսկ անհնար է նկարագրել, թե որքան համեղ է այս ուտեստը: Աղցան զարմանալի նուրբ է: Համեղ է, քնքուշ, հյութեղ, նույնիսկ որոշ չափով նման է խորտիկ տորթին: Արագ պատրաստվող այս պարզ մթերքներով աղցանը մեզ շատ դուր եկավ: Պատրաստեք և վայելեք այս համը:

Հավի միսը ձյան տակ

Հավիմիսը ձյան տակ. Անհրաժեշտ բաղադրությունը

  • 1 սոխ
  • 2 ճաշի գդալ շաքար
  • 2 ճաշի գդալ քացախ
  • 3 միջին կարտոֆիլ
  • 1 հավի կրծքամիս
  • 100-120 գր. կոշտ պանիր
  • 4 ձու
  • Մայոնեզ
  • Պատրաստի մանանեխի հատիկներով
  • Աղ, պղպեղ` ըստ ճաշակի

Հավի միսը ձյան տակ

Հավի միսը ձյան տակ

Հավի միսը ձյան տակ. Քայլ առ քայլ պատրաստման եղանակը

  1. Մանր կտրատել սոխը և դրան ավելացնել շաքար, քացախ և վրան եռացրած ջուր լցնել, որ սոխը մարինացվի:
  2. Կրծքամիսը բարակ շերտերով կտրատել, ավելացնել աղ, պղպեղ և 1 ճաշի գդալ սոյայի սոուս, խառնել:
  3. Տապակել միսը մինչևի եփվի, թող սառչի: Կարտոֆիլը եփել:
  4. Առաջին շերտը կլինի կարտոֆիլը, քերել այն խոշոր քերիչով, առատորեն քսել մայոնեզ, ապա ավելացնել 1,5 ճաշի գդալ պատրաստի մանանեխի հատիկներ:
  5. Հաջորդ շերտով լցնել հավը և թթու սոխը: Վրան մայոնեզ քսել:
  6. Այնուհետև վրան քերել դեղնուցները մանր քերիչով:
  7. Մեկ այլ շերտով լցնել պանիրը մանր քերիչով անցկացնելով:
  8. Քսել մայոնեզ և վրան քերել սպիտակուցը մանր քերիչով:
  9. Աղցանի վերևի մասը կարելի է զարդարել քնջութի սերմերով:

Հավի միսը ձյան տակ

Հավի միսը ձյան տակ պատրաստ է: Ահա այսպիսի գեղեցիկ և համեղ աղցան, ամենալավն այն է, որ թողեք թրմվի սառնարանում, ապա նոր մատուցեք սեղանին:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հավի մսով աղցան

Խնդրում ենք Գնահատեք