Հավի միս չորահացով այս բաղադրատոմսով տապակելուց առաջ միսը կաթի մեջ ենք շոգեխաշում։
Եփման այս քայլի շնորհիվ միսը դառնում է փափուկ և նուրբ՝ սերուցքային հետհամով։ Իսկ համեմունքների ավելացումով մեծ քանակությամբ յուղի մեջ տապակելը ստեղծում է ախորժելի ու խրթխրթան կեղև։
Հավը տապակելիս համեմունքների ընտրությունն ըստ ճաշակի է, կարող եք ներառել ցանկացածը: Սիրու՞մ եք կծու համ: Ավելացրեք աղացած չիլի և ավելի շատ սխտորի փոշի: Խորհուրդ չեմ տա հրաժարվել քրքումից. այն կերակրատեսակին տալիս է ապշեցուցիչ ոսկե երանգ:

Հավի միս չորահացով. Բաղադրիչներ
_ Հավի ոտքեր 7 հատ
_ Կաթ 350 մլ
_ Ջուր 200 մլ
_ Աղ 1 թեյի գդալ
_ Սև պղպեղ (աղացած) 1 թեյի գդալ
_ Ցորենի ալյուր 3 ճաշի գդալ
_ Չորահացի փշրանքներ 3 ճաշի գդալ
_ Ռեհան՝ ըստ ճաշակի
_ Պապրիկա՝ ըստ ճաշակի
_ Քրքում՝ ըստ ճաշակի
_ Չիլի պղպեղ՝ ըստ ճաշակի
_ Արևածաղկի ձեթ՝ ըստ ճաշակի
_ Ձու 1 հատ
_ Սխտորի փոշի՝ ըստ ճաշակի

Հավի միս չորահացով. Պատրաստման եղանակը
_ Հավի ոտքերը լվանալ, դնել թավայի մեջ, լցնել 300 մլ կաթ և ջուր։ Ավելացնել աղ և սև պղպեղ։
_ Եփել ծածկված վիճակում 30 րոպե։ Պատրաստման ժամանակի կեսն անցնելուց հետո ոտքերը շրջեք մյուս կողմ:
_ Խառնել ալյուրը, հացի փշրանքները, աղը և համեմունքները։ Առանձին խառնել ձուն մնացած կաթի հետ։
_ Հավի ազդրերը թաթախեք նախ ձվի և կաթի խառնուրդի մեջ, ապա չորահացի մեջ։
_ Տաքացնել արևածաղկի ձեթը տապակի մեջ և շարել հավի ոտքերը:
_ Տապակել միջին ջերմության վրա մի քանի րոպե յուրաքանչյուր կողմից:

Սպիտակ միսը համարվում է դիետիկ և առողջարար, ուստի այն կարելի է հաճախ պատրաստել։ Բացի այդ, այն էժան է և վաճառվում է յուրաքանչյուր խանութում։ Իհարկե, հավի միսը թավայի մեջ եփելու համար հարմար են ոչ միայն ոտքերը, այլ նաև ազդրերը կամ կրծքամիսը։
Բարի ախորժակ:







