Հավի մսով աղցան. Օրիգինալ նախուտեստը պարզ է և համեղ

Հավի մսով աղցան ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Հավի մսով աղցան պատրաստեք, եթե սիրում եք հավով և ձվով կամ բանջարեղենով աղցաններ: Դրանք միշտ շահեկան և շատ համեղ տարբերակ են։

Ներկայացնում ենք համեղ և հագեցնող աղցանի պարզ, բայց շատ օրիգինալ բաղադրատոմս: Բաղադրության մեջ մտնող եգիպտացորենի շնորհիվ այն կարող եք մատուցել նույնիսկ որպես կողմնակի ճաշատեսակ:

Հավի մսով աղցան

Հավի մսով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_ հավի կրծքամիս 1 հատ

_ ձու 4 հատ

_ վարունգ 1 հատ

_ սոխ 1 հատ

_ 1 փունջ մաղադանոս

_ պահածոյացված եգիպտացորեն 170 գ

_ մայոնեզ, աղ և պղպեղ ըստ ճաշակի

Սոխի մարինադի համար անհրաժեշտ է

_ աղ 0,5 ճաշի գդալ

_ շաքարավազ 2 ճաշի գդալ

_ քացախ 3 ճաշի գդալ

_ ջուր 150 մլ

Հավի մսով աղցան

Հավի մսով աղցան. Պատրաստման եղանակը

_Սոխը կտրատել բարակ կիսօղակներով կամ ինչպես ցանկանում ենք աղցանների մեջ լցնելու համար և մարինացնել մարինադի մեջ, որի համար պետք է նախապես խառնել բոլոր բաղադրիչները։

_Խաշած ձվերը կտրատել խորանարդիկներով։

_Թարմ վարունգը նույնպես կտրատել խորանարդիկներով։

_Հավի միսը եփել աղ արած ջրի մեջ՝ համեմունքներով, սառելուց հետո կտրատել խորանարդիկներով։

_Միսը, ձուն, մանրացրած մաղադանոսը և եգիպտացորենը խառնել, սոխը քամել և ավելացնել աղցանին։

_Կարող եք պարզապես աղցանին ավելացնել մայոնեզ, կամ այն խառնել մի քիչ քաղցր մանանեխի հետ և ավելացնել այս սոուսը։ Ի դեպ, որպես սոուսի հիմք կարելի է բնական և թանձր մածուն վերցնել։

Հավի մսով աղցան

Աղցանն անմիջապես մատուցեք սեղանին կամ թողեք սառնարանում 30 րոպե, նոր մատուցեք։

Համեղ աղցանի հիանալի և հեշտ բաղադրատոմս, որով կարող եք պատրաստել ճաշի և ընթրիքի համար կամ զարմացնել հյուրերին ընտանեկան հանդիպման ժամանակ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հավի մսով աղցան

Խնդրում ենք Գնահատեք