Հավի մսով աղցան պատրաստելու տարբեր բաղադրատոմսեր կան, քանի որ համեղ ու դյուրամարս մթերքը լավ համադրվում է տարբեր բաղադրիչների հետ:
Մեր առաջարկած աղցանը հաճախ են պատվիրում ռեստորաններում: Այն դարձել է տոնական ուտեստներից ամենասիրվածներից մեկը՝ արքայախնձորի և ընկույզի անսովոր համադրության շնորհիվ։ Շատ տեղերում աղցանը ձեռք է բերել «արքայական» տիտղոսը։
Գեղեցիկ և հագեցնող ուտեստը շատ ժամանակ չի խլի պատրաստելու համար և տպավորիչ տեսք կունենա տոնական սեղանին։

Հավի մսով աղցան. Բաղադրիչները
_Հավի կրծքամիս — 300 գ
_Պահածոյացված արքայախնձոր — 150 գ
_Պահածոյացված եգիպտացորեն — 150 գ
_Կոշտ պանիր — 150 գ
_Ընկույզ — 100 գ
_Մայոնեզ — 50 գ (2 ճաշի գդալ)
_Աղ և սև պղպեղ — ըստ ճաշակի
Նախուտեստի կալորիականությունը նվազեցնելու համար կարող եք մայոնեզը փոխարինել թթվասերով, կամ օգտագործել տնական մայոնեզ կիտրոնի հյութով։

Հավի մսով աղցան. Պատրաստման եղանակը
1. Հավի կրծքամիսը նախապես խաշել աղ արած ջրի մեջ, հովացնել։ Քամել արքայախնձորի և եգիպտացորենի պահածոյացված մարինադը, հարմարության համար սեղանին նախապես դնել մնացած մթերքները։
2. Եփած և հովացրած հավի կրծքամիսը կտրատել կամայական կտորների։
3. Խորը տարայի մեջ լցնում ենք հավի կտորները և մի փոքր կտրատած ընկույզ։
Հուշում. Որպեսզի ընկույզն էլ ավելի բուրավետ դառնա, նախ կարող եք տապակել այն չոր տապակի մեջ մինչև ոսկե դարչնագույնը:
4. Ավելացնել արքայախնձոր, եգիպտացորեն և մայոնեզ:
5. Պանիրը քերել կոպիտ կամ մանր քերիչով, ավելացնել աղցանին։
6. Աղ, պղպեղ անել ըստ ճաշակի և մանրակրկիտ խառնել։
Զարդարեք աղցանն այնպես, ինչպես ցանկանում եք:

Մատուցման տարբերակներում դուք կարող եք օգտագործել փոքր խորը աղցանների ամաններ կամ հարթ ափսեներ, կամ աղցանը ձևավորել բացվող օղակի միջոցով:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Հավի կրծքամսով աղցան







