Հավի մսով աղցան. Գեղեցիկ ձևավորված համեղ ուտեստ

Հավի մսով աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Այս հրաշալի Հավի մսով աղցանը կարելի է պատրաստել ցանկացած տոնական սեղանի համար։

Ստացվում է լիարժեք կերակուր, իսկ բաղադրիչները նվազագույնն են։ Գեղեցիկ մատուցումը և թեթև համը ոչ մեկին անտարբեր չեն թողնի։

Հավի մսով աղցան

Հավի մսով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Հավի բդիկ 2 հատ

_Շամպինիոններ 0,5 կգ

_Թթու վարունգ

_Ձու 2 հատ

_Մայոնեզ՝ ըստ ճաշակի

Հավի մսով աղցան

Պատրաստման եղանակը

_Սունկը լվանալ, չորացնել և տապակել 2 ճաշի գդալ բուսայուղի մեջ։

_Հավի միսը եփել և մանր կտրատել։

_Վարունգը կտրատել խորանարդներով։

_Հավի միսը, սունկն ու վարունգը խառնել, ամեն ինչ համեմել մայոնեզով։

_Աղցանը երիցուկի տեսքով դնել ափսեի վրա։

_Զարդարել մանր քերիչով քերած ձվի սպիտակուցով և դեղնուցով։

Հավի մսով աղցան

Մատուցեք և համոզված եղեք, որ դրա համը կարժանանա ամենաբարձր գովեստի։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հավի կրծքամսով աղցան

Խնդրում ենք Գնահատեք