Հավի մսով ապուր ձվով. Հարուստ, պայծառ և հագեցնող ուտեստ

Հավի մսով ապուր ԱՊՈՒՐՆԵՐ

Հավի մսով ապուր ձվով. Հարուստ, պայծառ և հագեցնող ուտեստ, մատները հետը կուտեք: Այն բացարձակապես բոլորին դուր կգա:

Դուք երբեք չեք համտեսել ավելի համեղ ու սննդարար ապուր, որը բառացիորեն առաջին գդալից կգրավի ձեզ և ձեր ընտանիքի անդամներին:

Հավի մսով ապուր

Հավի մսով ապուր. Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Հավ 800-1000 գ
  • 1 սոխ
  • 1 գազար
  • Կարտոֆիլ 4-5 հատ
  • Ձու 2 հատ
  • Կանաչներ
  • Աղ ու պղպեղ` ըստ ճաշակի

Հավի մսով ապուր
Հավի մսով ապուր. Պատրաստման եղանակը

  1. Հավը կտրել հարմար կտորների մեջ, դնել կաթսայի մեջ, եփել արգանակը:
  2. Երբ արգանակը եռա, կրակն իջեցնել միջին չափի, հեռացնել քափը և թող եփվի ևս 5-10 րոպե:
  3. Կարտոֆիլը կտրել խորանարդիկներով և լցնել կաթսայի մեջ: Հետո մաքրել սոխը և գազարը, խոշոր քերիչով անցկացնել գազարը և սոխը մանր կտրատեք, լցնել բուսայուղով թավայի մեջ, տապակել և ավելացնել կաթսայի մեջ:
  4. Աղ և պղպեղ անել ըստ համտեսել և եփել 5-10 րոպե: Այդ ընթացքում վերցնել խորը աման, կոտրել ձվերը և հարել դրանք:
  5. Կանաչիները մանր կտրատել և ավելացնել ապուրի մեջ:
  6. Թավայի կենտրոնում գդալով արագ խառնելով բարակ հոսքով լցնել ձվի խառնուրդը: Թող եփվի ևս 1 րոպե և հանել կրակից:

Հավի մսով ապուր

Հավով ապուրը պատրաստ է: Պարզ և արագ, և որ ամենակարևորն է, ստացվում է անիրատեսականորեն համեղ ճաշ:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Համեղ հավով ապուրի պատրաստման եղանակ

Խնդրում ենք Գնահատեք