Հավի մսով ռուլետ. Բուտերբրոդների երշիկի փոխարեն

Հավի մսով ռուլետ ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Հավի մսով ռուլետ. Բուտերբրոդների երշիկի փոխարեն

Այնքան նուրբ ու համեղ է հավի մսով այս երշիկը: Ոչ մի երշիկի հետ չի համեմատվի հավի կրծքամսով շատ համեղ և անուշաբույր սառը նախուտեստը:

Ստացվում է շատ ավելի համեղ, քան խանութի երշիկը, չնայած նման է՝ ապխտած պապրիկայի և չորացրած սխտորի հաջող համադրության շնորհիվ:

Հավի մսով ռուլետ

Հավի մսով ռուլետ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Հավի կրծքամիս կամ հավի ազդր` 600 գ (ազդրերով` այն ավելի հյութեղ և յուղալի կլինի)
  • Սոյայի սոուս — 4-5 ճաշի գդալ
  • Ապխտած պղպեղ — 1 թեյի գդալ
  • Չորացրած սխտոր — 0,5 թեյի գդալ
  • Պանիր — 100 գ

Հավի մսով ռուլետ

Հավի մսով ռուլետ

Հավի մսով ռուլետ. Պատրաստման եղանակը

  1. Հավի կրծքամիսը կտրել փոքր խորանարդիկներով:
  2. Ավելացնել սոյայի սոուս և համեմունքներ, լավ խառնել: Թողնել խառնուրդը սառնարանում առնվազն մեկ գիշերվա ընթացքում կամ ավելի երկար՝ մարինացվելու համար:
  3. Կտրել պանիրը փոքր խորանարդիկներով, խառնել մարինացված հավի մսի հետ:
  4. Կտրել տապակման տոպրակը երկայնքով, վրան լցնել միսը և պանիրը, փաթաթել երշիկը և ամուր կապել ծայրերը:
  5. Դնել տապակի վրա, թխել 25-30 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում:

Հավի մսով ռուլետ

Թող պատրաստի հավի մսով նախուտեստն ամբողջովին սառչի, ապա հանել խոհարարական տոպրակի կտորով փաթույթը:

Հավի մսով ռուլետը պատրաստ է:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Հավով ռուլետ

Խնդրում ենք Գնահատեք