Հավի Մսով և Սմբուկով Աղցան․ Շքեղ, տոնական և Աննկարագրելի Համեղ

ԱՂՑԱՆՆԵՐ

Այսօր պատրաստելու ենք Հավի մսով և սմբուկով շքեղ, աննկարագրելի համեղ Աղցան։ Այս տոնական տեսքով շքեղ աղցանը այնքան համեղ է, որ սեղանից առաջինը հենց ինքն է վերջանում։ Հնարավոր է շատերին ծանոթ լինի, բայց մեր բաղադրատոմսում, ինչպես միշտ, մի նոր և հետաքրքիր լուծում հաստատ կգտնեք։

Հավի Մսով և Սմբուկով Աղցան

Հավի Մսով և Սմբուկով Աղցան Բաղադրատոմսը

  • Հավի կրծքամիս — 450 գր․
  • Սմբուկ — 3 հատ
  • Գազար — 1 հատ
  • Սխտոր — 1 ատամ
  • Ընկույզ — 50 գր․
  • Թթվասեր կամ մայոնեզ — 100 գր․
  • Կանաչի փոքրիկ փունջ՝ ցանկալի է սամիթ
  • Նուռ զարդարման համար

Հավի Մսով և Սմբուկով Աղցան Պատրաստման հաջորդականությունը

  • Հավի կրծքամիսը լավ խաշում ենք և թել-թել անում, որպես խորհուրդ նշեմ, որ օգտագործեք հավը առանց կաշվի՝ լրացուցիչ հորմոններից և վտանգավոր նյութեր ընդունելուց խուսափելու համար, քանի-որ հենց կաշվի տակ են ամենամեծ թվով հավաքվում վնասակար նյութերը

Հավի Մսով և Սմբուկով Աղցան

  • Մասնատված հավի միսը դնում ենք կողքի և վերցնում սմբուկները, հեռացնում ենք պոչերը և սկսում ենք կտրատել շեղակի մանր ձողերի վերածելով, ահա այսպես
  • Կտրատելուց հետո պետք է լցնենք մաղի մեջ սմբոիւկները և վրան աղ ցանենք, որպեսզի դառը հյութը դուրս տա, այսպես մոտ 20 րոպե կդնենք կողքի
  • Գազօջախի վրա թավայի մեջ ձիթայուղ ենք լցնում, տաքանալուց հետո ավելացնում ենք արդեն ջարքամված և դառնությունը դուրս տված սմբուկը և սկսում ենք տապակել
  • Ի դեպ եթե սմբուկը առանց աղ անելու տապակեք, ապա ձեթ ավելի քիչ քքաշի, ավելի արագ ոսկեգույն կեղև կկապի և տարածքը ավելի քիչ կկեղտոտի, սեզոնի սկզբում թարմ սմբուկները նախապես աղ անելու կարիք չունեն
  • Տապակելուց հետո խոհանոցային անձեռոցիկի վրա ենք լցնում տապակված սմբուկը, որպեսզի ավելորդ ձիթայուղը դուրս տա
  • Այժմ պետք է մշակենք գազարը, քերիչով անցկացնելու հետո հարկավոր է աղով տրորել մի փոքր, որպեսզի փափկի գազարը, քանի-որ այն ջերմամշակման չենք ենթարկելու
  • Գազարը տրորելուց հետո ավելացնում ենք հավի կրծքամսին
  • Նրան հաջորդում է տապակված արդեն սառած սմբուկը

Հավի Մսով և Սմբուկով Աղցան

  • Աղ և սև պղպեղ ենք անում
  • Մեկ ատամ սխտորը ճզմում ենք աղցանամանի մեջ
  • Մեկ բուռ ընկույզը ոչ շատ մանր հենց ձեռքով կտրատում ենք և ավելացնում  աղցանին
  • Մայոնեզ կամ թթվասեր ենք լցնում, ես լցնում եմ երկուսից էլ, քանի-որ այդ կերպ ստացվում է և համեղ, և օգտակար միաժամանակ
  • Մի լավ խառնում ենք և անցնում զարդարման և մատուցման գեղեցիկ հատվածին
  • Պաղպաղակի համար նախատեսված այս գործիքը հիանալաի միջոց է աղցանների յուրահատուկ մատուցման համար
  • Մատուցման ափսեի մեջ նռան հատիկներ ենք շաղ տալիս և այս սարքով երեք կոլոլակ դնում ափսեի մեջ, մեկի վրա սև քունջութ ենք շաղ տալիս, մյուսի վրա նուռ կամ ընկույզ՝ զարդարման համար։

Հավի մսով և սմբուկով աղցանի Տեսանյութ

Դե ինչ, բարի ախորժակ։

Խնդրում ենք Գնահատեք