Հավի սալյամի. Անուշաբույր, համեղ խորտիկ

Հավի սալյամի ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Հավի սալյամին նրբահամ է, փափուկ, շատ է հիշեցնում սալյամի և տոնական երշիկեղենի համար խանութ գնալու կարիք չկա։

Հավի սալյամի

Հավի սալյամի. Անհրաժեշտ բաղադրիչները

_Հավի ազդր 8 հատ

_Հավի կրծքամիս 1 կգ

_Աղ 1 թեյի գդալ

_Պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի

_Սխտոր 2 պճեղ

_Հավի արգանակ 160 մլ

Հավի սալյամի

Հավի սալյամի

Հավի սալյամի. Պատրաստման եղանակը

_Միսը մանրացնել մսաղացով, իսկ մի մասը դանակով մանր կտրատել, լավ խառնել։

_Աղացած միսը համեմել մանրացրած սխտորով, աղով, պղպեղով և համեմունքներով, լավ խառնել։

_Ոսկորներով և մսի մնացորդներով արգանակ եփել:

_Աղացած միսը ծածկել սննդային թաղանթով և ուղարկել սառնարան 6 ժամով։

_Երշիկ ձևավորել և սննդային թաղանթով փաթաթել ու եզրերը պինդ կապել, թելը քաշելով։

_Երշիկը 15 րոպե եփել եռման ջրի մեջ և անմիջապես տեղափոխել սառցաջրի մեջ։

Հավի սալյամի

Այսպիսի երշիկը շատ համեղ է ստացվում, և դուք այլևս չեք ցանկանա խանութից գնել։ Աղացած մսին ​​կարող եք ավելացնել տարատեսակ անուշաբույր կանաչիներ և համեմունքներ, կարող եք երշիկ պատրաստել կանաչ ոլոռի պահածոյով և կստանաք շատ տոնական ուտեստ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հավով ռուլետ

Խնդրում ենք Գնահատեք