Հավի քարաջիկով ապուր. Դյուրամարս ուտեստ

Հավի քարաջիկով ապուր ԱՊՈՒՐՆԵՐ

Հավի քարաջիկով ապուր. Դյուրամարս ուտեստ

Հանգստյան օրերին կամ հյուր գնալիս հաճախ ենք ուտում ծանր յուղոտ սնունդ: Ահա թե ինչու, տուն վերադառնալիս, առաջին հերթին նապընտրում եմ պատրաստել թեթև և պարզ որևէ ուտելիք: Սովորաբար, այս դեպքում, իմ ընտանիքը նախընտրում է թեթև ապուրները:

Վերջերս ծանոթացա այս թեթև և համեղ ապուրի բաղադրատոմսի հետ: Այն պատրաստվում է շատ պարզ և ստացվում է բավականին թանձր ու հագեցնող: Ավելացրեք մի գդալ թթվասեր, և մենք համոզված ենք, որ առաջին համտեսումից հետո ուտեստը ձեզ կգերի:

Հավի քարաջիկով ապուր

Հավի քարաջիկով ապուր. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Հավի քարաջիկ 250 գ
  • Կարտոֆիլ 700 գ
  • Սպիտակ կաղամբ 300 գ
  • Բուլղարական պղպեղ 1 հատ
  • Սոխ 1 հատ
  • Գազար 1 հատ
  • Մաղադանոս 1 փունջ
  • Արևածաղկի ձեթ 1 ճաշի գդալ
  • Աղ՝  ըստ ճաշակի

Հավի քարաջիկով ապուր

Հավի քարաջիկով ապուր

Հավի քարաջիկով ապուր. Պատրաստման եղանակը

  1. Մաքրել և եփել հավի քարաջիկները մինչև փափկեն, ապա քամել  և թողնել, որ սառչի:
  2. Կարտոֆիլը լավ լվանալ, մաքրել կեղևը, կտրել շերտերով և լցնել աղ արած ջրով կաթսայի մեջ:
  3. Թողնել այն եռա, փրփուրը հանել և թույլ կրակի վրա եփել:
  4. Սոխը մաքրել կտրատել խորանարդներով, գազարը կիսալուսնաձև, իսկ կաղամբը բարակ շերտերով:
  5. Խառնել դրանք իրար և թեթևակի տապակել արևածաղկի ձեթով, ապա ավելացնել կարտոֆիլին:
  6. Սառեցված քարաջիկը կտրել փոքր կտորների և լցնել բանջարեղենի վրա: Դրանից հետո պղպեղը կտրել բարակ շերտերով, կտրել կանաչիները և ավելացնել ապուրին:
  7. Ճաշատեսակը եռացնել և եփել ևս 5-10 րոպե:
  8. Պատրաստի ապուրը մի քանի ժամ թողնել փակ կափարիչի տակ, դա թույլ կտա նրան առավելագույնս կլանել բոլոր բաղադրիչների համերը և դարձնել այն ավելի թանձր:

Հավի քարաջիկով ապուր

Մատուցել տաք վիճակում թարմ բլիթներով, կամ տաքացված հացով:

Հավի քարաջիկով ապուրը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հավի մսով ապուր

Խնդրում ենք Գնահատեք