Հավով աղցան. Թեթև և համեղ դյուրամարս ուտեստ

Հավով աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Առաջարկում ենք սովորական օրերի ճաշացանկից դուրս պատրաստել Համեղ ու նուրբ Ապխտած հավով աղցան:
Թթու սնկով և պանրի քերուկով այլ աղցանը ձեզ համային հաճույք կպատճառի, անպայման պատրաստեք և համոզվեք։

Հավով աղցան

Հավով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ապխտած հավի կրծքամիս 1 հատ

_Կարտոֆիլ 3 հատ

_Ձու 3 հատ

_Թթու սունկ 150 գր

_Պանիր 150 գր

_Աղ, մաղադանոս, մայոնեզ՝ ըստ ճաշակի

Հավով աղցան

Պատրաստման եղանակը

_Միսը, սունկը, կարտոֆիլը և ձուն կտրատել փոքր խորանարդներով։

_Քերել պանիրը մանր քերիչով։

Կլոր բլրաձև աղցան կազմելու համար

_Առաջին շերտը կարտոֆիլն է, դրան ավելացնել աղ և մայոնեզի ցանց անել։

_Երկրորդ շերտը հավի միսն է և մայոնեզի ցանցը։

_Երրորդ շերտը սունկն է և մայոնեզի ցանց։

_Չորրորդ շերտը ձուն է և մայոնեզի ցանց։

_Հինգերորդ շերտը և վերջնական զարդարանքը քերած պանիրն է: Այն ցանեք ամբողջ աղցանին, ձևավորելու համար վերցրեք ամբողջական սունկ և մաղադանոսի ճյուղեր։

Հավով աղցան

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հավի կրծքամսով աղցան

Խնդրում ենք Գնահատեք