Հավով երշիկ. Համեղ և հագեցնող խորտիկ ընթրիքի համար

Հավով երշիկ ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Համեղ հավով երշիկ նախուտեստը կարելի է պատրաստել տնային պայմաններում և ոչ միայն թանկ մսից, նույնիսկ ավելի մատչելի մասերն են հարմար։

Եվ արդյունքը պարզապես զարմանալի կլինի, օրինակ՝  խոզի մսից կամ հնդկահավից:

Հավով երշիկ

Հավով երշիկ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Հավ 1,5 — 2 կգ

_Աղ 1,5-2 թեյի գդալ

_Ժելատին մոտ 30 գր

_Դափնու տերև 3 հատ

_Պղպեղ համեմունքներ՝ ըստ ճաշակի

_Սխտոր մոտ 10 պճեղ կամ՝ ըստ ճաշակի

Հավով երշիկ

Հավով երշիկ

Հավով երշիկ. Պատրաստման եղանակը

_Վերցնել հավի ցանկացած մասեր կամ ամբողջական հավ:

_Հավի մսի մի մասը լցել կաթսայի մեջ, վրան անել աղ, ժելատին և դափնու տերևը։

_Ջուրը կարելի է լցնել 50 մլ, եփել 3 ժամ։

_Մսի կտորները հանել, որ սառչի, միսն առանձնացնել ոսկորներից։

_Միսն ու մանր կտրատած սխտորը լցնել կաղապարի մեջ, սեղմել և ծածկել ամանը կափարիչով։

_Մի քանի ժամ թողել սառնարանում, որպեսզի լավ կայունանա ու պնդանա։

_Հանել կաղապարից, կտրել մասերով:

Հավով երշիկ

Հավով երշիկ

Այսպիսի կտորները կարելի է գեղեցիկ դնել մատուցման ափսեի վրա կամ մատուցել սենդվիչների նման։

Տոնական տարբերակում զանգվածի մեջ մսին ​​կարելի է ավելացնել պահածոյացված եգիպտացորեն, բազմերանգ քաղցր պղպեղի կտորներ և կանաչիներ, պղպեղի խառնուրդ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Սթեյք սպանախի սոուսով

Խնդրում ենք Գնահատեք