Հավով ռուլետներ. Սնկով և պանրով համեմված խորտիկ

Հավով ռուլետներ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Առաջարկում եմ պարզ, բայց համեղ Հավով ռուլետների բաղադրատոմս:

Ժամանակ խնայելու համար ընտրեք հավի փափկամիսը կամ կրծքամիս։

Հավով ռուլետներ

Հավով ռուլետներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Հավի կրծքամիս 600 գր

_Շամպինիոններ 250 գր

_Սխտոր 2 պճեղ

_Կանաչի ըստ ճաշակի

_Լորի ձու 6 հատ

_Պանիր 100 գր

_Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

_Բուսական յուղ՝ ըստ ճաշակի

Հավով ռուլետներ

Հավով ռուլետներ. Պատրաստման եղանակը

_Կրծքամիսը մեծ շերտով հարել և համեմել աղով, համեմունքներով և պղպեղով, թողնել 20 րոպե մարինացվի։

_Կարելի է սառնարանում պահել 1 ժամ։

_Սունկը կտրատել բարակ շերտերով և տապակել բուսայուղի մեջ մինչև փափկի, ավելացնել մանր կտրատած սխտորն ու կանաչիները, աղ և պղպեղ անել՝ ըստ ճաշակի։

_Քերել պանիրը մանր քերիչով։

_Մեկ թակած կրծքամսի վրա քսել սնկով միջուկի կեսը, հարթեցնել։

_Շարքով դնել լորի 3 եփած ձու և քերած պանրի կեսը։

_Ռուլետաձև փաթաթել ու փայտիկով ամրացնել։

_Նույն կերպ պատրաստել երկրորդ ռուլետը։

_Ջեռոցը տաքացնել 200 աստիճանով, ռուլետները դնել կաղապարի մեջ և թխել 30 — 35 րոպե։

Հավով ռուլետներ

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հավի կրծքամսով տապակա

Խնդրում ենք Գնահատեք