Հավով ռուլետներ. Համեղ և գեղեցիկ հյուրասիրություն

Հավով ռուլետներ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր պատրաստելու ենք շատ թույն, հավով ռուլետներ։ Որպես միջուկ ընտրել ենք պանիրը, բայց այս առումով կարող եք փորձարկումներ անել։

Շատ համեղ է ստացվում և չորահացի փշուրների շնորհիվ միսը հյութ չի կորցնում։

Հավով ռուլետներ

Հավով ռուլետներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Հավի կրծքամիս 4 հատ

_Կոշտ պանիր 150 գր

_Հալած պանիր 1 հատ

_Սամիթ 1 փունջ

_Սխտոր 3 պճեղ

_Թթվասեր 3 ճաշի գդալ

_Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

_Պապրիկա 1 թեյի գդալ

_Չորահացի փշրանքներ՝ ըստ ճաշակի

_Բուսական յուղ՝ տապակելու համար

Հավով ռուլետներ

Հավով ռուլետներ

Հավով ռուլետներ. Պատրաստման եղանակը

_Առաջին հերթին կրծքամիսը մանրաթելերի երկայնքով բարակ շերտերով կտրատել։

_Ավելի լավ է մինչ այդ մի փոքր սառեցնել, այնպես որ ավելի հեշտ կկտրվեն։

_Դրանից հետո աղ և պղպեղ անել, ավելացնել մեկ թեյի գդալ պապրիկա և խառնել։

_Հետո միսը ծածկել թաղանթով և մի կողմից թույլ ծեծել։

_Խոշոր քերիչով քերել կոշտ պանիրն ու հալած պանիրը։

_Սամիթը մանր կտրատել, սխտորն անցկացնել ճզմիչով ու ավելացնել պանրի վրա։

_Ավելացնել 3 ճաշի գդալ թթվասեր և խառնել։

_Դրանից հետո մսի յուրաքանչյուր կտորի վրա տարածել միջուկն ու փաթաթել ռուլետի նման։

_Թաթախել պաքսիմատի մեջ և դնել նախապես յուղված յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա։

_Տապակը դնել 190 աստիճան տաքացրած ջեռոցը 30-40 րոպեով։

Հավով ռուլետներ

Հավով ռուլետներ

Ռուլետները պատրաստ են, ահա տեսեք, թե ինչ գեղեցկություն է ստացվում:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հավով ռուլետ. Պարզ, արագ և գեղեցիկ

Խնդրում ենք Գնահատեք