Հավով ռուլետ. Ուտեստի ամենապարզ տարբերակը
Սովորաբար հավի միսը օգտագործվում է դրա պատրաստման համար (մարմնի տարբեր մասերից), մառլյայի օգնությամբ դրանից ձևավորում են բանջարեղենով և համեմունքներով գլանափաթեթ, այնուհետև խաշում արգանակի մեջ՝ ինչպես սրունքի միսը: Բայց դա շատ ժամանակ է պահանջում, ուստի մենք առաջարկում ենք հավի ռուլետի ծույլ բաղադրատոմս:
Փոխանակ մեկուկես ժամ եռացնելը` պետք է ընդամենը 45 րոպե թխել ջեռոցում, մսի կաշին մանրակրկիտ անջատելու փոխարեն` ուղղակի փայլաթիթեղի մեջ փաթաթել: Օրիգինալ բաղադրատոմսից մնացել է այն, որ պատրաստի միսը ճնշման տակ պետք է մոտ մեկ օր թողնել:

Հավով ռուլետ. Անհրաժեշտ բաղադրիչները
- Հավի ազդր 6 հատ
- Ձու 4 հատ
- Կոշտ պանիր 200 գ
- Ընկույզ 150 գ
- Արևածաղկի ձեթ` ըստ ճաշակի
- Աղ` ըստ ճաշակի
- Սև պղպեղ (աղացած)` ըստ ճաշակի

Հավով ռուլետ. Պատրաստման եղանակը
- Յուրաքանչյուր ազդրից միսը հեռացրեք կաշվի հետ միասին, նախընտրելի է այնպես, խոշոր կտորներ ստացվեն:
- Ծեծել դրանք, յուրաքանչյուրը փաթաթելով երկու կողմից՝ տոպրակի մեջ, որպեսզի չփլվեն:
- Պատրաստել նրբաբլիթներ. Հարել մեկ ձու, համեմել աղով և պղպեղով ըստ ճաշակի, և տապակել երկու կողմից նրբաբլիթի պես՝ յուղած տապակի վրա: Կրկնել նույնը մնացած ձվերի հետ:
- Այժմ ձևավորենք ուտեստը: Յուղած փայլաթիթեղի վրա կերակուրը շարել շերտերով. հավ, նրբաբլիթ, քերած պանիր, ընկույզ, և այսպես, մինչև մթերքները վերջանան:
- Վերջում վրան շաղ տալ պանիր և դնել ջեռոցում 45-50 րոպե 180 աստիճանով:

Թող նախուտեստը սառչի, հետո դնել սառնարանում ողջ գիշերը՝ ծանրոցի տակ: Հաջորդ օրն ամենահամեղ ուտեստը պատրաստ կլինի:
Հավով ռուլետը պատրաստ է:
Բարի ախորժակ
Տեսանյութ
Հավի մսով ռուլետ







